Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Վան Գոգի ինքնանկարը եղբոր դիմանկարն է

Ամստերդամի Վան Գոգի  թանգարանի փորձագետները երեկ հայտարարել են, որ այսքան ժամանակ ինքնանկար համարված գեղանկարը, այնուամենայնիվ նկարչի եղբոր` Թեոյի պատկերն է:

Եթե փորձագետների վարկածը ճիշտ լինի, ապա այս գործը կհամարվի եզակի Վան Գոգի ստեղծագործությունների մեջ: Թերևս Վան Գոգը իրոք շատ մտերիմ էր ամբողջ կյանքում իրեն աջակցած եղբոր հետ:

Սկզբում կարծում էին, որ Թեոն պատկերված է միայն ուրվագծերում, սակայն բացահայտումից հետո աշխատանքը թանգարանի պաշտոնական կայքում վերանվանվել է «Վան Գոգի ԹԵՈՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ»:

Վիճահարույց դիմանկարը արվել է 1887 թվականին` Վան Գոգի ստեղծագործական կյանքի անբավարար հետազոտված շրջանում, երբ եբայրները միասին ապրում էին Փարիզում:

Այս բացահայտմանը ավելացավ ևս մեկը. այն նկարը,  որը ընդունված էր համարել «Արտույտները ցորենի արտում» , թանգարանի աշխատողները պատկերված թռչունը վերանվանել են, որպես կաքավ:

 

loading...

Կարդացեք նաև

Նոյեմբերի 4-11 կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրերը

Հայտարարություն.ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի վերաբերյալ

Սուսի Միսակյան

«Գրական տապան 2014» միջազգային փառատոնն իր հարկի տակ կմիավորի հայ և օտարազգի գրողներին

admin