Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Լավագույն ընտանեկան ֆիլմերի տասնյակը

movie-nightԱյս հանգստյան օրերին  Ամսագիր.am-ը Ձեզ առաջարկում է  խուսափել  ի հեճուկս ցրտաշունչ ձմռանը ընտանեկան զբոսանքներ կազմակերպելուց, և պարզապես ողջ ընտանիքով հավաքվել հեռուստացույցի շուրջ ու դիտել ֆիլմեր, որոնք նախատեսված են ամբողջ ըտնանիքի համար:

  1. «Իվան Վասիլեվիչը փոխում է մասնագիտությունը» ժամանակի մեքենայի մասին ֆանտաստիկ պատմությունները գերում են բոլոր սերունդներին, հատկապես եթե դա հումորի լեզվով  է ստեղծված: Տան մեծահասակները այս ֆիլմը կդիտեն վերհուշով, իսկ կրտսերները կարող են հետաքրքիր պատմական էքսկուրս անցնել:
  2. «Խատիկո. Ամենահավատարիմ ընկերը» – Սա իրական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմ է հավատարիմ շան մասին, որը ամեն տարի նույն օրը գալիս է կայարան դիմավորելու իր մահացած տիրոջը: Այս հուզիչ պատմությունը ուսուցանում է հավատարմություն, նվիրվածություն, նաև հոգատարություն չորքոտանիների հանդեպ: Եթե դեռ չեք դիտել , ապա հրաշալի առիթ է ընտանիքի հետ միասին դիտելու այս հրաշալի ֆիլմը:
  3. «Երազների պահապանները » լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է , որի հիմքում Ուիլյամ Ջոյսի գիրքն է: Մանկության մի քանի հերոսներ Ձմեռ Պապը, Ատամների Փերին, Զատկական Նապաստակը պահպանում են երեխաների երազներն ու երազանքները, տալիս են նրանք անուրջներ ու հույսեր, իսկ չար Բուգմենը ցանկանում է խլել գեղեցիկ երազները երեխաներից, փոխարենը տալ մղձավանջ ու հավատացնել, որ երազաների պահապանները գոյություն չունեն:
  4. «Շնորհավոր Ամանոր, Մայրեր» – Անցյալ տարվա ամենադիտված ամանորյա ֆիլմերից մեկը, որը բաղկացած է հինգ տարբեր նովելներից, որոնցից յուրաքանչյուրում արտահայտված է սերը մոր հանդեպ: Իրադարձությունները տեղի են ունենում Ամանորի շեմին:
  5. «Ինչպես շանթահար» – Այս ֆիլմը պատմում է անհաջողակ դեռահաս Բրայենի մասին, ով հրաշքո ստանում է հռչակավոր բասկետբոլիստ Կեվին Դուռանտի տաղանդը և դատնում է դպրոցի աստղը: Մինչդեռ բասկետբոլսիը իսպառ կորցնում  է գնդակը ցանցը նետելու ունակությունը: Չափազանց հետաքրքիր զարգացումը ֆիլմի կարող եք դիտել Ձեր ընտանիքի անդամների ընկերակցությամբ:
  6. «Ուիլլ»Տասնմեկամյա Ուիլլը ապրում է տղաների գիշերօթիկ դպրոցում և երկրպագում է «Լիվերպուլ» ֆուտբոլոյին թիմին: Մի օր հայտնվում է վաղուց բացակայով հայրիկը և բերում Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների Լիգայի երկու տոմս: Սակայն մինչև մեկնելը Ուիլլը կորցնում  է հորը, այս անգամ ընդմիշտ: Բայց որբ տղան որոշում է փախնել Թուրքիա և իր ճանապարհորդության ընթացքում հանդիպում ու ապացուցում է շատերին, որ երազելու համար երբեք ուշ չէ:
  7. «Թեդ Ջոնս» Այս լիամետրաժ անիմացիոն ֆիլմը ևս պատմում է երազանքների ու նպատակասլացության մասին: Թեդը սովորական շինարար է, ով երազում է վտանգավոր արկածների և անհավանական բացահայտումերի մասին և մի օր նրան շփոթում են հայտնի հնեաբանի հետ… շարունակությունը կհետաքրքրի ընտանիքի բոլոր անդամներին:
  8. «Մենք գնել ենք գազանանոց» սա մի բրիտանացի ընտանիքի պատմություն է, որը իր բոլոր խնայողությունները ծախսում է, որպեսզի գնի գյուղական մի գազանանոց երկու հարյուրից ավել էկզոտիկ կենդանիներով, որոնց վտանգ է սպառնում:
  9. «Գանձ որոնողների հնգյակը»Այս գեղեցիկ հնգյակը և իրենց նոր ընկերները պետք է գործի դնեն իրենց ուժն ու խելքը, որպեսզի կարողանան  կռահել շքեղ կատվիկի հանելուկներն ու մտնեն գաղտնի դամբարան, որտեղ պահված է կենդանական  աշխարհի գանձերը:
  10. «Թոմն ու Ջերին. Հսկայական ճանապարհորդություն». Այս լիամետրաժ անիմացիոն ֆիլմը դուր կգա բոլոր նրանց ովքեր սիրում են արկածներ, հեքիաթներ և իհարկե Թոմին ու Ջերին (միթե՞ կարելի չսիրել նրանց): Այս անգամ սիրելի հերոսները հայտնվել են կախարդական լոբու մասին հեքիաթում:

Այս շաբաթվա համար առանձնացրել էինք այս ֆիլմերը: Հաջորդ շաբաթ Ամսագիր.am-ը Ձեզ կհրամցնի հրաշալի սիրային ֆիլմերի տասնյակ, որոնք արժե նայել զուգընկերոջ հետ:

 

loading...

Կարդացեք նաև

Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին. armeniasputnik.am

admin

«Չենք լռելու», որ մեր տղերքը ծառայեն հանգիստ.

admin

Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

admin