«Մեր Տան Տոնածառը» ֆոտոմրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին
“Երևան Ռիելթի” ՍՊԸ-ն Ամսագիր.am-ի հետ համատեղ հայտարարում է ֆոտոմրցույթ . «Մեր Տան Տոնածառը» խորագրով:
Ուղարկեք Ձեր կամ Ձեր փոքրիկի լուսանկարը Ձեր տան յուրահատուկ, պայծառ ու գունեղ տոնածառի հետ, հավաքեք առավելագույն լայքեր և ստացեք հաճելի անակնկալ Ամսագիր.am-ի կողմից:
Իսկ “Երևան Ռիելթի” ՍՊԸ-ն հավանումների առավելագույն քանակը ստացած մասնակցին խոստանում է 100% զեղչի քարտ, որի միջոցով կարող եք գնել, վաճառել, վարձակալել բնակարան, կոմերցիոն տարածք պրոֆեսիոնալ գործակալների օգնությամբ`ներառյալ փաստաթղթերի ձևակերպումը , բացառապես առանց միջնորդաճարի, ինչպես նաև ցանկության դեպքում ստանալ իրավաբանական խորհրդատվություն միանգամայն ԱՆՎՃԱՐ:
Եթե Ձեզ անհրաժեշտ չեն այս պահին այդ ծառայությունները, ապա Դուք կարող եք հեշտությամբ անվանափոխել “Երևան Ռիելթիի” 100%-անոց զեղչի քարտը Ձեր մտերիմի անունով , ինչը հրաշալի ամանորյա նվեր կլինի Ձեր հարազատի կամ ընկերոջ համար, ով պատրաստվում է գնել, վաճառել կամ վարձակալել բնակարան:
Մրցույթի նպատակը մեր տան գեղեցիկ տոնածառները ի ցույց դնելն է և համացանցում տոնական տրամադրություն ապահովելը:
Լուսանկարները կարող եք ուղարկել amsagir.am@gmail.com էլ. հասցեին:
Մրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին , իսկ արդյունքները կամփոփվեն հունվարի 13-ին:
Շտապեք լուսանկարվել Ձեր տոնածառի հետ: