Ամսագիր.am
Image default
Շաբաթվա դեմքերը

Մարտին Յորգանցը համերգներով կլինի Հայաստանում: Հարցազրույց ֆրանսահայ անվանի արտիստի հետ

Մարտին Յորգանցը ծնվել և հայեցի կրթություն է ստացել Ստամբուլում, այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա: Որոշ ժամանակ Լոս Անջելեսում գործելուց հետո նա դարձյալ վերադարձել եւ աշխատում է Փարիզում: Հայստանում նա տասնյակ երգեր է թողարկել, սակայն ավելի շատ հայտնի է իր մանկական երգերերով («Ճկույթիկ», «Տիգրանիկ»,«Այբուբեն»):

Հայաստանի անկախության քսանամյակի առիթով Մարտին Յորգանցը համերգներով կլինի Հայաստանում: Մինչ առիթ կունենանք անվանի երգչի հետ հանդիպել, զրուցենք օնլայն:

-Ձեր մասին լսել ենք մանկունց, լսել ենք ձեր երգերը և մեծացել դրանց ներքո: Սակայն կարծում եմ նաև ձեզ համար հետաքրքիր կլինի անդրադարձ կատարել անցած ուղուն: Ե՞րբ երգը դարձավ  ձեր ընկերը:

-Երգը դարձավ իմ ընկերը 70 -ական թվերուն, երբ հոն կապրեի: Բայց կերգեի միայն օտար լեզուներով: 1974 թվականեն հետո սկսա հայերեն երգել և հնարել երգեր: Այսօր ունեմ 24 ալբոմ և 3 ալբոմ փոքրիկներու:

-Դեռ շարունակում եք երգել, ինչպես գիտենք, ձեր սեփական ռեստորանում: Չե՞ք ցանկանում ձայնասկավառակ թողարկել, որպեսզի Հայաստանում ևս լսեն ձեր երգերը:

-Այո շարունակում եմ երգել թե իմ սեփական ռեստորանում և թե աշխարհի բոլոր 4 կողմը: Վերջին ձայնագրությունս Հայաստանում գոյություն ունի. « Best Of” Armenian Music center-ի կողմե:

-Հետևում ե՞ք արդյոք հայկական շոու բիզնեսին: Ի՞նչ կասեք այսօրվա շուկայի մասին:

-Այո, հետևում եմ այսօրվա երգիչների շուկային: ( Պարոն Յորգանցը այս հարցը թողեց առանց մեկնաբանության: Ս.Մ.)

-Հայկական ո՞ր ավանդույթն է, որ խստորեն պահպանում եք:

-Հայաստանի ամենեն բարձր աստիճանի երկիր մի հասնելու, հայերեն լեզվի պաշտպանության աշխատանքը և սերը բոլորիս կողմե:

Երբևէ չե՞ք մտածել պատմական հայրենիք տեղափոխվելու մասին:

-Այո, շատ եմ մտածել Հայաստան տեղափոխվելու մասին: Մոտ ժամանակներս, հավանաբար, տարվա մեջ մի քանի ամիս մնամ:

-Հասցնում ե՞ք հետևել հայկական նորություններին :

-Այո, հետևում եմ, որ գիտնամ Հայաստանի նորությունները, բերանս բաց կ’զարմանամ Հայաստանի այսքան արագ առաջանալու մասին. տաղանդների, արագության… բոլոր նյութերի մասին:

-Ինչպես իմացանք, օգոստոսին կլինեք Երևանում, խոսենք նաև ծրագրերի մասին:

Օգոստոս ամսու քսաներկուսեն հետո Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ պիտի ներկա ըլլամ հոն, համերգներովս, շատ քաղաքներում, գյուղերում, փոքրիկներու երգերով, որոնք պիտի ըլլան մեծ ուրախություն`  թե ինձ թե փոքրիկների համար:

 

Մարտին Յորգանցը մի անգամ հարցազրույցներից մեկում ասել է . «Վստահ եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Հայաստանը համեմատվելու է Շվեյցարիայի հետ»:

Իսկապես հայ երգարվեստն ունի այս արտիստի կարիքը:

 

Հարցազրույցը վարեց Սուսի Միսակյանը

loading...

Կարդացեք նաև

«Բանակում և բաղդասարյաններ կան և մելիքսեթյաններ». Վահագն Սիմոնյան

Սուսի Միսակյան

«Մաշկս Սպիտակ է ու ՄԱՔՍիմում արագություն եմ սիրում». Բելի Մաքս

Սուսի Միսակյան

Արմեն Մկրտչյան: Ոչ միայն բլոգեր

Սուսի Միսակյան