Համաշխարհային արվեստի գանձարանից. «Կոտորածը Քիոս կղզում»
Ֆրանսիացի մեծ նկարիչ ֆերդինանդ Վիկտոր Էժեն Դելակրուային (1708-1863), ինչպես նաև ողջ մրդկությանը, շատ է հուզել հույն ժողովրդի ճակատագիրը, նրա տառապանքը թուրքական դաժան լծի տակ:
Նա մեծ համակրանքով էր հետևում ազգային անկախության համար հույն ժողովրդի մղած պայքարին:Նկարիչը 1823 թ. ստեղծեց «Կոտորածը Քիոս կզղում» կտավը, որը 1824 թ. ցուցադրվեց Փարիզում: Կտավը ժամանակակիցներին հիացրեց կերպարների արտահայտչականությամբ և խոր դրամատիզմով, գույների հարստությամբ և թարմությամբ:
Նկարիչը մեծ կարեկցանքով է ներկայացրել հույն ժողովրդի տառապանքը: Հույն գերիներին, որոնց մեջ են վշտից խելագարված կինը, անշնչացած մոր կրծքին բարձրացող մանկիկը, նկարիչը հակադրել է դաժան, արյունարբու թուրք բարբարոսին:
Հեռվում երևում է թուրքերի կողմից ավերված և կրակի մատնված քաղաքը: