Ամանորի արմատացած սովորություններ. Պահպանե՞լ թե՞ փոփոխել
Այս հավաքածուն կազմված է համեմատաբար ավելի տարածված սովորույթուններից:
- Ամանորից առաջ ներեք Ձեր հարազատներին, մտերիմներին և ընկերներին, մոռացեք բոլոր վիրավորանքները և ներեք բոլորին ում նեղացրել եք:
- Ամանորից առաջ չի կարելի պարտք վերցնել կամ պարտք տալ, թե չէ ամբողջ տարին կանցնի պարտքերով:
- Ամանորից առաջ պետք է կարգի բերել տունը, բոլոր անկյունները մաքրել ու դասավորել, մաքրել ապակիներն ու հայելիները, որպեսզի դրանք փայլեն: Վատ էներգիան կլանում է փոշին. Վերացրեք տան փոշին:
- Դեն նետեք կոտրված կամ վնասված սպասքը:
- «Ինչպիսին ամանորի սեղանն է, այդպիսին էլ կլինի տարվա սնունդը»: Պետք է լինել շռայլ հին տարին ճանապարհելիս և նորը կլինի նույնպես շռայլ:
- Նոր տարին դիմավորելիս հագեք Ձեր ամենանոր և շքեղ զգեստները, կրեք զարդեր, որպեսզի տարին հարուստ լինի:
- Մինչև ժամը ժամը 12-ը կանայք պետք է իրենց ուսերին շալ գցեն, իսկ 12-ից հետ հանեն, որպեսզի այն տանի բոլոր հիվանդություններն ու վատ իրադարձությունները, որ եղել են:
- Ամանորի կեսգիշերին, երբ զանգերը 12 անգամ խփում են, պետք է առաջին իսկ զանգից հետո աջ ձեռքի մեջ կոպեկ սեղմեք և երազանք պահեք, որ նոր տարում շատ փող ունենաք: Կոպեկը գցեք շամպայնի բաժակի մեջ և խմեք այն: Նաև կարող եք գրել Ձեր երազանքները ու այրել ամանորյա մոմերի կրակով:
- Հունվարի մեկին ոչ մի ծանր, կեղտոտ գործ մի արեք, թե չէ ողջ տարին դժվարություններ կկրեք: Հիշեք, եթե Նոր Տարվա առաջին օրը ուրախ է անցնում, ապա տարին հենց այդպիսին կլինի:
Սրանք ժողովրդի մեջ արմատացած սովորություններ են, որոնք կրկնվում են շատ ազգերի մոտ: Իհարկե կարող եք հետևել այս ավանդույթներին և հավատալ այս ամենի իսկությանը: Կարող եք վարվել նաև այլ կերպ:
Ամանորի գիշերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսում է Սուրբ և Անմահ Պատարագով: Կարող եք ընտանիքով գնալ Ձեր համայնքի եկեղեցի և նոր տարին սկսել աղոթքով: