Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ինքնասպանությունների սենյակ

Հարգելի ընթերցողներ. Մեզանից շատերն են սիրում դեդեկտիվ պատմություններ, ֆիլմեր, և իհարկե անկրկնելի Շերլոկ Հոլմսին: Մենք այսուհետ, պարբերաբար, ձեզ կառաջարկենք Դեդեկտիվ պատմություններ, որոնց լուծումը դուք պետք է գտնեք: Ձեր տեսակետները և լուծումները կարող եք գրել մեկնաբանություններում:


 

 

Սըր Սեսիլ Բրուքֆիլդը դժվարությամբ բացեց Վեյլզում գտնվող վեցհարյուրամյա ամրոցի բազմաթիվ սենյակներից մեկի դուռը: Արձակուրդ եկած դոկտոր Մերիդիտը նայում էր ներքև` մթության մեջ:

  – Չորս պատերով սենյակ առանց հատակի, ասաց սըր Սեսիլը, – կամ ավելի ճիշտ հատակ կա, բայց  հարյուր ֆուտ ավելի ներքև, քան պետք է լիներ: Սենյակը պատրաստված է եղել վասալների գաղտնիքները բացահայտելու համար, – բացատրեց սըր Սեսիլը: Հետո, երբ առաջին դուքս Բրուկլինի չքնաղ կինը մահացավ ժանտախտից, նրան թաքուն սիրահարված անտառապետը վշտից ցած նետվեց: Սարսափելի առասպելը ծնվեց անտառապետի մահվանից հետո, – խորհրդավոր ավելացրեց սըր Սեսիլը, – ամեն չորրորդ դուքսի կառավարման ժամանակ մի երիտասարդ է ինքնասպան լինում: Ես չորրորդն եմ վերջին ինքնասպանությունից հետո:

Սըր Սեվիլը փակեց ծանր դուռը:

  – Ես պատշար եմ կանչել գյուղից, որ մուտքը փակի: Վաղը նա այստեղ կլինի:

Մերիդիտի սենյակը «ինքնասպանությունների սենյակից» հեռու չէր: Երբ նա պատրաստվում էր արդեն անկողին մտնել, հանկարծ լսեց խուլ, երկարատև ճիչ: Դա կարող էր նշանակել միայն մի բան: Մերիդիտը դուրս թռավ միջանցք: Սըր Սեվիլը շտապում էր «ինքնասպանությունների սենյակ»: Միասին նրանք բացեցին ծանր դուռը: Սըր Սեվիլը լապտերի լույսը ներքև ուղղեց: Հատակին երիտասարդի մարմին էր ընկած:

  – Ռիչն է, կնոջս փաստաբանը – բացականչեց սըր Սեվիլը, – բայց նրա ինչի՞ն էր պետք ինքնասպան լինել:

  – Նա այդ բանը չի արել, – առարկեց Մերիդիտը, – Նրան հրել են:

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵՐԻԴԻՏՆ ԻՄԱՑԱՎ

loading...

Կարդացեք նաև

Շրջակա միջավայրն ազդում է ինտելեկտի վրա

admin

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

admin

Նվերներ գործընկերոջ և ղեկավարի համար

admin