Ամսագիր.am
Image default
Հասարակություն Մշակույթ

Հայտարարություն.ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի վերաբերյալ

Զբոսաշրջության նպատակներով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցութ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ համապատասխան հայտը ներկայացնելու դեպքում: Մրցույթը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարությունում (ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք, 7-րդ հարկ) 2014 թ. մայիսի 5-ին ժամը 10:00-ին:

Մրցույթի հայտերն ընդունվում են փակ ծրարի վրա նշված ծածկագրով` 2 օրինակից: Ներկայացնողին տրվում է հայտն ընդունելու վերաբերյալ ստացական:

Հայտատուն քարանձավում ուսումնասիրություններ իրականացնելու ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ հայտը հանձնելուց հետո յոթ օրվա ընթացքում:

Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաբարձր վարձավճար առաջարկող մասնակիցը:

Մրցույթի հայտերը բացվում են՝ ՀՀ մշակույթի նախարարությունում (ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք, 7-րդ հարկ)՝ 2014 թ. մայիսի 5-ին ժամը 10:00-ին:

Մրցույթի հայտերն ամփոփվում են` ՀՀ մշակույթի նախարարությունում (ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք, 7-րդ հարկ)՝ 2014 թ. մայիսի 5-ին:

Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին սույն թվականի և դրան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է:

Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ:

Առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրաց մասնակիցները որոշվում են բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր:

Magelani-qarandzavՄասնակիցը պատմամշակութային հուշարձան «Մագելանի» քարանձավը վարձակալությամբ օգտագործման հանձնելու մրցույթին մասնակցելու համար հուշարձանի, դրա պատմական և բնապահպանական միջավայրերի պահպանության նպատակով ՀՀ օրենսդրական պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

Հայտարարություն մրցույթի պահանջները և պայմանները ընդունելու մասին /հավելված 1-ի/,

Մրցույթի մասնակցության հայտի ձև /հավելված 2/,

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը /հավելված 3/ և պարտավորություն հուշարձանի պահպանության վերաբերյալ:

Երկու տարվա ընթացքում կկատարի ուսումանսիրություն և սահմանված կարգով պետական լիզորված մարմին կներկայացնի հուշարձանի օգտագործման ծրագիր /առաջին կետում նշված պահանջների և պայմանների համաձայն/ և համաձայնեցում ստանալուց հետո այն կշահագործի:

Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործերի կառավարման վարչություն (ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք, 7-րդ հարկ):

loading...

Կարդացեք նաև

Անջելինա Ջոլին հոգնել է նկարահանվելուց

Սուսի Միսակյան

Երիտասարդները կյանք կնկարեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

admin

Եվս մեկ ֆիլմ սիրո մասին «Մուլեն Ռուժ»

admin