Ամսագիր.am
Image default
Հասարակություն

ՀԱՊԿ հայաստանյան կենտրոնը ամփոփում է ընթացիկ տարին

Ն.Թորոսյան ֆոտոԱմփոփելով ընթացիկ տարին `ՀԱՊԿ հայաստանյան կենտրոնը ինչ ձեռքբերումներ ունեցավ:
 

– Ամփոփելով ընթացիկ տարին` կարելի է վստահորեն ասել, որ ՀԱՊԿ ինստիտուտը լուրջ առաջընթաց գրանցեց, առավել ևս այս տարի լրացավ ՀԱՊԿ ինստիտուտի գործունեության  5-ամյակը և մեզ համար պարտավորեցնող էր  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատվոգրի արժանանալը, որի որոշումը ընդունել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը: Պատվոգիրը անձամբ ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վ.Պուտինը և խորհրդի անդամ-պետությունների ղեկավարները (կից ներկայացնում ենք պատվոգրի պատճենը): Վերջինս վկայում է ՀԱՊԿ հայաստանյան ինստիտուտի կատարած բազմաթիվ ակտիվ աշխատանքների մասին`ուղղված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմաքաղաքական ինտեգրմանը:

       Բազում ձեռքբերումների կողքին ուզում եմ ընդգծել այն, որ այս տարի ՀԱՊԿ ինստիտուտը կազմակերպեց  էսսեների մրցույթ հայերեն և ռուսերեն լեզուներով «Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 10-ամյակը» թեմայով: Մրցանակային 3 տեղերը զբաղեցրեցին Կոստանյան Ծովինարը (1-ին տեղ), Շիրխանյան Սարգիսը (2-րդ տեղ) և Բաղդասարյան Դիանան (3-րդ տեղ)` արժանանալով դրամական պարգևների, ինչպես նաև տասնյակ             մասնակիցներ պարգևատրվեցին  ՀԱՊԿ ինստիտուտի պատվոգրերով:

       Ակտիվ աշխատանքներ են տարվել գիտակրթական և գաղափարախոսական ծրագրերի ուղղությամբ. վերջինիս շրջանակներում եղան բազմաթիվ այցելություններ  հանրապետության տարբեր գիտակրթական հիմնարկներ, անցկացվեցին դասախոսություններ անվտանգության թեմաներով, ցուցադրվեցին ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ֆիլմեր և տեսանյութեր:

       Կարևորվում է նաև հոկտեմբերի 23-ին Երևանում մեկնարկած «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը։ Քառօրյա գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչությունը, Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանը և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը։ Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից։ Քննարկվեցին նոր մոտեցումներ վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման համատեքստում, ինչպես նաև բնապահպանական ճարտարագիտության խնդիրներ, որոնք արդիական են ինչպես Հայաստանում, ԱՊՀ տարածքում, այնպես էլ Եվրոպայում և այլ տարածաշրջաններում: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Էկոլոգիական Տնտեսագիտություն»  ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը (հեղինակ` ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության տնօրեն, տեխնիակական գիտությունների թեկնածու`Նվեր Թորոսյան): Բարձր գնահատելով գիտաժողովի արդյունքները` ներկայացված աշխատությունները թարգմանվեցին և հրատարակեցին `ընդունվելով միջազգային հանրության կողմից:

         Հարկ է նշել նաև  2013 թ.-ի  նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսը «ՀԱՊԿ-ը և Անվտանգության  Ժամանակակից Մարտահրավերները» թեմայով: Կազմակերպիչներն էին ՀԱՊԿ ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն»-ը, «Նորավանք» գիտակրթական ֆոնդը և ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիան:

         ՀԱՊԿ ինստիտուտը տարբեր միջազգային գիտաժողովների մասնակցության  բազմաթիվ հրավերներ է ստանում: Մանավորապես            2013 թ.-ի դեկտեմբերի 18-ին և 19-ին ՀԱՊԿ ինստիտուտը մասնակցեց «Նորավանք» գիտակրթական ֆոնդի և «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերպված «Անվտանգությունը և Համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային կոնֆերանսին: Այսպիսով ևս մեկ աստիճանով բարձրացավ ՀԱՊԿ ինստիտուտի միջազգային հեղինակությունը` զբաղեցնելով իր հաստատուն տեղը միջազգային գիտական ինստիտուտների և ակադեմիաների կողքին:

        Ակտիվ է նաև աշխատանքը օրենսդիրների հետ: Մասնավորապես,         2013թ.-ի հոկտեմբերի 30-ից  31-ը Հայաստանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում նորից բարձր գնահատվեց ՀԱՊԿ ինստիտուտի կատարած աշխատանքները:

         Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը սպառնացող մարտահրավերներին, դրանց գիտական և հիմնարար վերլուծություններին, ապա դա համարվում է ինստիտուտի ամենօրյա աշխատանքը:

 

Մաքսային և Եվրասիական միություններին միանալու նախագահի հայտարարությունը  ինչպես  կանդրադառնա ՀՀՀԱՊԿ հարաբերությությունների վրա:

–         Ինչպես նշեցինք ՀՀ – ՀԱՊԿ ռազմաքաղաքական ինտեգրացիան զարգանում է համաչափ և արդյունավետ ձևով: Մաքսային և Եվրասիական միություններին միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԱՊԿ տնտեսական բաղադրիչի զարգացման, տնտեսական ինտեգրման, ՀՀ արտադրողների և գործարարների համար առավել ընդունելի և հարազատ շուկաներ ձեռք բերելու ուղղությամբ: Մաքսային և Եվրասիական միություններին միանալու նախագահի այս հայտարարությունը կյանքի կոչվելու դեպքում  ՀՀ ռազմական արդյունաբերությունը նոր թափ կստանա`վերագործարկելով հին ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները, ունենալով մտավոր և հումքային պաշարներ, հիմք դնելով նոր ձեռնարկությունների ստեղծմանը:

Ինչպես կմեկնաբանեք ՌԴ նախագահ Վ.Պուտինի Հայաստան կատարած վերջին այցը:

Награждение–         Ութ տարվա ընդմիջումից  հետո  ՌԴ  նախագահ Վ.Պուտինը իր պաշտոնավարության 3-րդ  ժամկետում  3-րդ անգամ պետական այցով ժամանեց Հայաստան, որը կարևորվում է երկու ռազմավարական-դաշնակից պետությունների համար նոր, առավել խորը և լայնամասշտաբ ռազմաքաղաքական ինտեգրման և գործունեության առումով: Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ռազմավարական դաշնակից պետությունը  պատրաստ է ՀԱՊԿ և երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում ապահովել ՀՀ անվտանգությունն ու կայունությունը` ընդլայնելով և վերազինելով ոչ միայն ՌԴ զինված ուժերի ռազմական ներկայությունը և զինանոցը, այլ նաև ՀՀ զինված ուժերին մատակարարել նոր ռազմական տեխնիկա այն գնով, որը ընդունված է ՌԴ ներքին շուկայի համար: Սա նաև որոշակի ազդակ էր ՀՀ ոչ բարեկամական տրամադրված  հարևան երկրներին` վերջիններիս ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանը` ի դեմս ՌԴ-ի, մենակ չէ իր անվտանգությունն և կայունությունը, տարածաշրջանում խաղաղությունը ապահովելու գործում:

 

 

Նոր ստեղծվելիք ՀԱՊԿ ակադեմիայի հետ ինչպիսի համագործակցություն է լինելու 2014 թ.-ինԻնչ ծրագրեր է իրականացնելու կենտրոնը:

–         Պետք է ասեմ, որ ՀԱՊԿ ինստիտուտը ինչպես անցյալ տարիներին, այնպես էլ  2014 թ.-ին շարունակելու է այն ակտիվ գործունեությունը, ինչով որ զբաղվել է այս հինգ տարիների ընթացքում, և եթե դրան ավելացնենք նաև ձեռք բերված փորձն ու ամուր կապերը, կարող ենք վստահորեն ասել, որ 2014 թ.-ը առավել ակտիվ և բեղմնավոր է լինելու ՀԱՊԿ Ինստիտուտի համար`ընդգրկելով նոր ուղղություններ և ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ակադեմիային, որի մասին արդեն ասել ենք, որ զբաղվելու է գիտակրթական ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես կադրերի պատրաստմամբ և վերապատրաստմամբ, ապա այն դեռ ձևավորման փուլում է և կարծում եմ, որ վերջնական տեսք ստանալուց հետո մեր ձեռք բերած փորձն ու հմտությունները օգտակար կլինեն ակադեմիայի հետագա գործունեության համար:

Վերջում ցանկանում եմ շնորհավորել բոլոր ընթերցողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել խաղաղություն երկրագնդի որ մասում էլ որ գտնվեն:

loading...

Կարդացեք նաև

Այսօր շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է

Սուսի Միսակյան

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օրն է:

admin

Մրցույթ «Հավասար հնարավորություններ» թեմայով