Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ամանորյա գրքեր . Շտապեք կարդալ

stock-footage-reading-christmas-storyԴեռևս շարունակվում են արձակուրդները և եթե արդեն ամանորյա աժիոտաժից խաղաղվել եք, ապա կարող եք հասցնել նաև կարդալ ամանորյա և սուրբծննդյան հեքիաթներ:

Առաջարկում ենք ամանորյա գրքերից ամենատարածվածները:

Քլյավ Լյուիս .«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը».
Քլայվ Լյուսիը անգլիացի և իռլանդացի գրող, գիտնական և աստվածաբան է: (1898-1963)
Գիրքն այն մասին է, թե ինչպես են չորս երեխաներ փրկում աշխարհը հավերժ ձմռանից և չար Սպիտակ կախարդուհուց:

Չարլզ Դիկենս. «Արձակ ամանորյա երգ»

Անգլիալեզու գրողներից ամենահայտնին` ինչպես իր ժամանակներում, այնպես էլ այժմ:(1812-1870)

Բարության, սիրո, հիշողության և մարդկային հոգու ունայնության մասին է ամանորյա այս գեղեցիկ պատմությունը:

Օ.Հենրի «Մոգերի ընծաները»

Հեղինակը ամերիկյան արձակի վարպետ է: (1862-1910)

Սա մի տխուր ու ծիծաղելի պատմություն է սիրող զույգի մասին, ինչը ստիպում է խորը մտորել:

Էռնեստ Թեդոր Ամադեյ Գոֆման. «Շելկունչիկը և մկների արքան»

Էռնեստ Գոֆմանը գերմանացի հայտնի գրող է (1776-1822), իսկ պատմությունը Ձեզ կուղեկցի ուրիշ աշխարհ, ականատես լինելու մթին ուժերի դեմ պայքարին և թե ինչպես է արքայազնը ազատվում կախարդանքից:

Հանս Քրիստիան Անդերսեն. «Ձյունե Թագուհին»

Հեղինակը դանիացի արձակագիր, բանաստեղծ, աշխարհին հայտնի իր մեծերին և փոքրերին սիրելի հեքիաթով Անդերսենն է:(1805-1875).

Հեքիաթը սառը հպարտության և տաք սիրո մասին է, այն մասին, թե որն է իրական գեղեցկությունը և թե ինչ է կատարվում այն սրտում, որտեղ ուրախություն չկա:

Տուվե Յանսոն.« Կախարդական ձմեռ»

Հեղինակը ֆին հայտնի գրող և նկարչուհի Տուվե Յանսոնը (1914-2001) Ձեզ կուղեկցի հետաքրքիր ու գրավիչ ձմեռային ճանապարհորդության:

Սելմա Լագերլյոֆ. «Ամանորյա վարդի լեգենդը»

Լագերլյոֆը շվեդ գրող է, առաջին կինը, որ ստացել է Նոբելյան մրցանակ գրականությունից (1858-1940):
Իսկ հեքիաթը ծաղիկի մասին է, որը աճում է ձմռան ցրտերին, բարության ու սիրո մասին նաև:

Նիկոլայ Գոգոլ. «Ամանորի նախորդ գիշերը»

Հեղինակը հայտնի ռուս արձակագիր, բանաստեղծ. քննադատ Գոգոլը (1809-1852) իր ամանորյա հեքիաթում պատմում է խիզախ դարբին Վակուլիի մասին:

Քլեմենք Քլարք Մուռ. «Սուրբ Ծննդյան գիշեր»
Հեղինակը ամերիկյան բողոքական քահանա, գրականության ուսուցիչ, բանաստեղծ(1779-1863)., որը իր չափածո ստեղծագործության մեջ ամփոփել է ժամանակակից Սանտա-Կլաուսի կերպարը:

Սերգեյ Կոզլով. «Ձմեռային հեքիաթ»

Սովետական գրող-հեքիաթագիր, բանաստեղծ (1939-2010):

«Ձմեռային հեքիաթ» հավաքածուի մեջ ձմեռային հեքիաթներ են, որոնցից շատերը էկրանավորվել են:

loading...

Կարդացեք նաև

70 տարի առաջ սկսվեց Մեծ հայրենական պատերազմը

admin

Կյանքից հեռացել է ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

admin

Մահացել է Շառլ Ազնավուրը.

admin