Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ինտերնետի վերանալու հավանականությունը. Մասնագետների կանախատեսումները

internetՄի շարք երկրներ արդեն ցանկություն են հայտնել առանձնացնել իրենց ինտերնետ ռեսուրսները և ինքնուրույն վերահսկել այն:

Ինտերնետն այնպիսին, ինչպիսին հիմա է, մոտ ապագայում կարող է անհետանալ: Նրա փոխարեն կառաջանան տասնյակ առանձին ազգային ցանցեր` օտարերկրյա ռեսուրսների սահմանափակ հասանելիությամբ: Ահա այսպիսի «տխուր» կանխատեսում են արել «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային փորձագետները:

Ըստ ձևավորված ավանդության, «Կասպերսկու լաբորատորիան»  հրավիրել էր լրագրողներին,  միասին քննարկելու անցնող տարվա հանրագումարը, վերհիշելու  տարվա ամենատպավորիչ իրադարձությունները, ինչպես նաև հետևություններ ու կանխատեսումներ անել մոտ ապագայի համար:

Հակավիրուսային փորձագետների կարծիքով 2013 թվականի ամենահիշարժան իրադարձություններից մեկը  Էդվարդ Սնոուդենի արած բացահայտումներն էին, որոնք պատմում էին համաշխարհային սարդոստայնում ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների մասին: Այդ նորությունը մեծ հարված հասցրեց ոչ միայն առանձին ծառայությունների, այլև ողջ ինտերնետի նկատմամբ ունեցած օգտատերերի վստահությանը:

2013 թվականը կհիշվի նաև ամենամաշստաբային կիբերլրտեսական հարձակումներով: Կիբերլրտեսական ամենահայտնի կազմակերպություններից մեկը «Կարմիր Հոկտեմբերն» է (“Red October”), որի գործունեությունն հիմնականում ուղղված է պետական և դիվանագիտական կառույցների, նավթային, գազային, աերոտիեզերական, ինչպես նաև միջուկային հետազզոտություններով զբաղվող կազմակերպությունների դեմ:

Հնգամյա գործունեության ընթացքում այդ կառույցի զոհն են դարձել Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, նախկին Խորհրդային Միության և Միջին Ասիայի,  ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի հարյուրավոր կազմակերպություններ: Առավել մեծ թվով հարձակումներ են եղել Ռուսաստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Բելգիայի և Հնդկաստանի վրա:

Կազմակերպությունն ակտիվ է նաև այսօր: Սակայն հայտնի չէ, թե ով է կանգնած այդքան ծավալուն գործողությունների թիկունքում:

Հաստատվել է միայն, որ հայտնաբերված էքսպլոյտները (վեբ հարձակումների համար օգտագործվող ծրագրային կոդերը) ստեղծվել են չինական, իսկ վնասարար մոդուլները` ռուսալեզու  հակերների կողմից:
«Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային գլխավոր փորձագետ Ալեքսանդր Գոստևն ասում է, որ 2014 թվին ավելի մեծ տարածում կունենան  կիբեր վարձկանները: Միավորվելով ոչ մեծ խմբավորումներում, հակերները հատուկ պատվերներով կիրականցնեն կայծակնային հարձակումներ, որից հետո հմտորեն կմաքրեն հետքերը:

Եթե նախկինում երկներն իրենք էին «աճեցնում»  իրենց հակեր-լրտեսներին, ապա առջիկայում նրանք պարզապես կգնեն այդ ծառայությունները:

Չի բացառվում նաև, որ կիբերլրտեսները կփորձեն օրինականացնել իրենց կազմակերպությունը «կիբերդեդեկտիվ» կազմակերպության քողի տակ:
Ինչ վերաբերվում է 2013 թվի վիճակագրությանը, ապա պետք է ասել, որ «Կասպերսկու լաբորատորիայի» կողմից արգելափակվել է 5,2 միլիարդ  վնասակար հարձակում ինտերնետ օգտատերերի վրա:

Իսկ տարվա ընթացքում տարբեր երկրների ինտերնետ ռեսուրսների վրա ազդել է 1,7 միլիարդ հարձակում:

Սակայն գլխավոր հարցն այն է, որ այս բոլոր սպառնալիքների ազդեցության տակ փոփոխություններ կկրի ինտերնետը: Կիբերհանցագործներն արդեն ստեղծել են  գլոբալ ցանցի իրենց ալտերնատիվը` «Սև ինտերնետ» (Darknet), որտեղ անանուն կարելի է զբաղվել կրիմինալ բիզնեսով, առևտուր անել և շփվել:

Միևնույն ժամանակ սկսվել է գլոբալ ինտերնետի «մասնատման» աստիճանական պրոցեսը: Իսկ Սնոուդենի հայտարարություներից հետո այս տենդենցը նկատելիորեն աճում է:
Եթե մինչև վերջերս իր ռեսուրսների անհասանելիությամբ առանձնանում էր միայն Չինաստանը, ապա այսօր արդեն նման ցանկություն են հայտնում մի շարք երկրներ, որտեղ արդեն ընդունել, կամ պատրաստվում են ընդունել օրենքներր, որոնցով կարգելվեն օտարերկրյա ծառայությունների օգտագործումը: Օրինակ Գերմանիան, վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է փակ պահել  իր երկրում կազմակերպությունների կապերն ու շփումները:

Եվ ի՞նչ, ապագան առանց համաշխարհային սարդոստայնի՞:

loading...

Կարդացեք նաև

Ցավը կանցնի, սպին կմնա

admin

Ողջունելի են Հայրենիքում ապագային միտված բարեգործական նախաձեռնությունները

admin

Հայոց Անի քաղաքի մոտ հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել

admin