Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Յոթամյա վարորդը

Եվս մեկ ապացույց, որ սերը մեքենայի և արագության հանդեպ հատկանիշներ են, որ լինում են ի ծնե:

Վերջերս ԱՄՆ-ի Միչիգան նահանգում գրանցվել է դեպք, որը աննախադեպ է: Յոթամյա տղան վերցրել է մոր մեքենան և գնացել է տեսակցելու հորը, որը ապրում է նրանցից առանձին:

Տղան, ով ուղևորվել բոկոտն և գիշերանոցով, հայտնել է, որ պարզապես շատ էր կարոտել հորը և ցանկանում էր հանդիպել:

Տղային կես ճանապարհից կանգնեցրած ոստիկանները պարզել են, որ տղան մեքենան վերցրել է, երբ մայրը եղել է աշխատավայրում:

Անչափահաս վարորդը ղեկին է եղել մոտ 32 կիլոմետր, երբեմն արագությունը հասցնելով ժամում 80 կիլոմետր:

Այժմ քննչական դատախազությունը վարում է հետաքննություն երեխայի առողջության և ապրելակերպի հետ կապված մանրամասներ իմանալու համար:

Մասնագետներին հատկապես հետաքրքրում է, թե ով է յոթամյա երեխային վարել սովորեցրել:

 

loading...

Կարդացեք նաև

Միշտ թվում է հարևան հերթն ավելի արագ է շարժվում(վիդեո)

Սուսի Միսակյան

Երկրին մարդու գանգի տեսքով աստղակերպ է մոտենում

admin

Ինչպես ապրել երկար

admin