Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Երջանիկ ծերության գաղտնիքը բացահայտված է

Depositphotos_3355090_lԵթե հավատանք ամերիկյան հետազոտողներին, ապա հասուն մարդկանց հաջող ամուսնության գաղտնիքը   սեքսուալ ներդաշնակությունն է:

Դատելով այդ ամենից գոյություն չունի մի տարիք երբ սեքսի թեման դառնում է ոչ արդիական:

Հարցրեք ցանկացած տարեց ամուսնական զույգի, թե ինչպես է իրենց   հաջողվում տասնամյակներ շարունակ համատեղ կյանք վարել: Հավանաբար նրանք կպատճառաբանեն իրենց փոխադարձ հարգանքի, փոխզիջումների, տաք գլխով խնդիրները չլուծելու ունակությամբ:  Սակայն ինչպես Ֆլորիդայի ուսումնասիրողներն են հավաստում, գաղտնիքը հագեցած սեռական կյանք վարելու մեջ է: Նրանք հարցումներ են իրականացրել 238 ընտանեկան զույգերի միջև, որոնց տարիքը 65 և ավելի է, այն մասին թե ինչ աստիճանի վրա է գտնվում իրենց բավարավածությունը կյանքից:

Գիտնականները պարզել են, որ տարեցներին ավելի հաճելի է իրենց կյանքի մայրամուտը ապրելը, եթե նրանք պարբերաբար կարող են տրվել սեռական հաճույքներին:

Հետազոտությունը պարզել է, որ 65 տարեկան և ավելի տարեց քաղաքացիների գրեթե 80% -ը իրենց ավելի երջանիկ են զգում, եթե ամսեկան մեկ և ավելի անգամ սեռական հարաբերություններ են ունենում:

Իսկ նրանց շրջանում, ովքեր վերջին 12 ամիսներին սեքսով չի զբաղվել, երջանիկ մարդիկ կազմում էին 59%:

Այս ցուցանիշը իջնում է մինջև 40 % , երբ հարցը վերաբերվում է տարեց մարդկանց, որոնք սեքսով չեն զբաղվել մեկ տարուց ավելի:

Իսկ այս արդյունքները առիթ են հանդիսանում, որպեսզի պատրաստվեն մասնագետներ հենց այս առանձնահատուկ կատեգորիայի քաղաքացիների համար, որոնց թիվը շարունակ աճում է:

Այսօր այլևս չի կարելի կարծել, որ 65 տարեկանից բարձր անձանց սեռական հարաբերությունների թեման արդիական չէ. նրանք ևս կարիք ունեն շարունակելու իրեն նորմալ սեռական կյանքը:

 

loading...

Կարդացեք նաև

«ԳԱՌՆԻ» լոսյոն – արդյունավետ միջոց մազաթափության դեմ

admin

Ինչպիսի՞ն պետք է լինի դիետան

admin

Կանանց 10 տիպ, որոնցից փախչում են տղամարդիկ

admin