Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Eternal Sunshine of the Spotless Mind» ֆիլմ սիրային դրամաների սիրահարների համար

Ամառային արձակուրդները ամենալավ ժամանակներն են ընկերների կամ սիրելիի հետ ֆիլմի դիտում կազմակերպելու համար: Դուք տատանվո՞ւմ եք ֆիմի ընտրության հարցում: Առաջարկում ենք ֆիլմ, որը համարվում է լավագույն սիրային ֆիլմերից մեկը: Ֆիլմը նկարահանվել է 2004 թվականին:
Սա ֆանտաստիկ դրամա է անհաղթահարելի և ամեն ինչ հաղթահարող սիրո մասին, որը ի հայտ է գալիս Սբ. Վալենտինի տոնին:
Ջոելը գնում է գրախանութ, որտեղ աշխատում է Կլեմանտինան, որպեսզի ներողություն խնդրի և նվիրի բացիկը, սակայն պարզում է, որ աղջիկը իրեն կարծես թե ընդհանրապես չի ճանաչում:
Պարզվում է,  որ չկա ավելի հարմար բան,  քան հանել ուղեղից այն ամեն տհաճ դեպքերը,  որ հիշել չես ուզում. բավական է այցելել «Լակունա» ընկերություն  ( ի դեպ, լատիներեն նշանակում է բացթողում) և նրանք ուղեղից մաքրում են այն ինչ այլևս հիշել չեք ուզում: Բայց պարզվում է սերը ուղեղից ավելի հեշտ է ջնջվում քան սրտից:
Չարլի Կաուֆմանի օսկարակիր սցենարը և հուզիչ դրվագները ռեժիսոր Միշել Գանդրիի, ինչպես նաև Ջիմ Քերրիի դրամատիկ դերը ստեղծում են հրաշալի մելոդրամա:
Ուրախ և խորհրդավոր Քեյթ Ունիսլեթի կերպարը փոխում է մազերի գույնը բաց վարդագույնից մինչև կապույտ: Ֆանտաստիկ սյուժեին գումարվում է սիրային անզուգական պատմությունը և ֆիլմը դառնում է իրոք դիտարժան:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Ռոբերտ ամիրխանյանի ծննդյան օրն է

admin

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը կունենա հեռուստատեսային տարբերակ

Սուսի Միսակյան

«Արմավիր Art» մշակութային փառատոնը Արմավիրում

admin