Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր

Արմեն-Աշոտյան-2ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով:

Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են  Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի  գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով:

Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է և  Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում  բուհական «կամպուս» ստեղծելու հնարավորության հեռանկարը և այս համատեքստում ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատարը կարևորել  է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական  տեխնիկական բուհերը  հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի  խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ և այլն: Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի`  Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին:
loading...

Կարդացեք նաև

Կինո Ճամբար 2014

admin

Երիտասարդները կյանք կնկարեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

admin

Ինչպես կազմել արդյունավետ ռեզյումե

Սուսի Միսակյան