Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Կինո Ճամբար 2014

TEAM!Հայ առաքելական եկեղեցու Ազգային առաջնորդության ինստիտուտը, ամերիկյան Inside out global-ը և Հայ Եկեղեցու Շիրակի թեմի Երիտասարդական Կազմակերպությունը 2013 թվականին Գյումրի քաղաքում  իրականացրեցին Կինո Ճամբար՛ -ը  որն իրենցից ներկայացնում է  մեկշաբաթյա ճամբարային ծրագիր, որի ընթացքում մասնակիցները սովորում են ֆիլմ արտադրության հիմունքները  շփվում են տարբեր տեղերից եկած երիտասարդների հետ, բացահայտում իրենց ստեղծագործական  տաղանդները և փորձառում սեղմ գրաֆիկով և մեծ ճնշման տակ  ստեղծագործական աշխատանք կատարելու հմտությունները:

Ամենամյա դարձած ճամբարը այս տարի կմեկնարկի 2014 թ. հուլիսի 2-ին, տևողությունը 7 օր : Ովքե՞ր բախտ կունենան մասնակցել այս հետաքրքիր ուսումնական ծրագրին, ի՞նչ խնդիրներ ունի իր առջև Կինո Ճամբարը և այլ հարցերի պատասխանեցին   մասնագիտությամբ ռեժիսոր, պրոդյուսեր Ճամբարի ֆիլմ-դասընթացների և ֆիլմ-արտադրության պատասխանատու  Արևիկ Ավանեսյանը  և գեղարվեստական մասով պատասխանատու Նինա Խաչատրյանը:

-Ո՞ւմ համար է նախատեսված «Կինո ճամբարը»  և ինչո՞ւ է անցկացվում հենց Գյումրի քաղաքում:

-Նախատեսված է երիտասարդների համար՝ 17-20 տարեկան: Անցկացնում ենք Գյումրիում, քանի որ ուզում ենք այդ քաղաքում  էլ ակտիվություն ձևավորել, ուզում ենք մեր լուման ունենալ Գյումրիի, երբեմնի մշակութային կենտրոնի վերածննդի ու զարգացման գործընթացում:

Հետագայում նախատեսում ենք նման ճամբարներ անցկացնել նաև այլ մարզերում:

-Ի՞նչ հիմունքներով են ընտրվում մասնակից երիտասարդները:

-Հիմքը իրենց կենսագրությունն է ու այն ներկայացնելու իրենց ընտրած ձևը, ինչպես նաև պատմություն պատմելու իրենց կարողությունը:

Լինելու է 2 փուլ: Առաջին փուլում կողմորոշվելու ենք վերը նշված հատկանիշներով,  իսկ երկրորդ փուլում, հնարավոր մասնակիցների հետ ունենալու ենք հանդիպումներ,  հարցազրույցներ, որից հետո, արդեն ավելի հստակ կկարողանանք ընտրել, նրանց ում համար այս ծրագիրը առավել արդյունավետ կլինի:

-Ինչպիսի՞ն էին նախորդ տարվա արդյունքները, արդարացվեցի՞ն արդյոք սպասումները:
-Առավել քան արդարացվել են, ինչը հիմք հանդիսացավ այս տարի նորից լծվել այս բարդ գործին և փորձել իրագործել այն ու դարձնել շարունակական: Անցած տարի ճամբարը կազմակերպված էր պատանիների համար՝ մինչև 17 տարեկան, և նրանց համար շատ արդյունավետ եղավ 7 օր ինտենսիվ սովորել և աշխատելը: Իրենց իսկ արձագանքով, նրանք ավելի շատ բան սովորեցին այդ մի շաբաթվա ընթացքում, քան ամբողջ կյանքի: Շատ զբաղված գրաֆիկով աշխատելու հետևանքով, նրանք կարողացան բացահայտել իրենց ուժեղ և թույլ կողմերը, նախասիրությունները և հնարավորությունները : Մենք շատ գոհ ենք արդյունքներից, նկարահանված ֆիլմերից, որոնք ի դեպ կարող եք դիտել այս հղումով:

https://www.youtube.com/user/NLIarmenia

_ Որքանո՞վ է հավանական մեկ շաբաթում ֆիլմարտադրության հիմունքներ  ուսուցանելը. արդյո՞ք Կինո ճամբարի կարճ տևողությունը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված :

-Ճամբարի նպատակը սկզբնական գիտելիքներ տրամադրելն է, համեմված գործնական առաջադրանքներով ու փորձառությամբ: Մեր առաջնային խնդիրը երևույթի հնարավորություններն ու բարդությունները ներկայացնելն է, որ նրանք ովքեր կհետաքրքրվեն հետագայում գնան այդ ուղղությամբ՝ ավելացնելով իրենց գիտելիքներն ու փորձը: Հեռահար նպատակ է նաև հետագայում Գյումրիում Ֆիլմ Ստուդիա հիմնելը, որի միջոցով կապ կպահվի բոլոր ճամբարականների հետ, տալով նրանց տեխնիկական և մարդկային ռեսուրսներ իրագործելու իրենց ստեղծագործական նկրտումները:
Ճամբարի ժամանակային սահմանները պայմանավորված չեն ֆինանսների հետ, դա զուտ ճամբարային ֆորմատն է: Ծրագրի ինտենսիվության և արագության շնորհիվ շատ բացահայտումներ են լինում մասնակիցների բնավորությունների, հատկությունների և տաղանդների հետ կապված: Մենք կուզեինք ոչ թե երկարացնել ճամբարային ժամանակը, այլ հետագայում դրան հավելել տարվա կտրվածքով կրթական ծրագիր, բայց այժմ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

_ Ի՞նչ մասնագետներ են ներգրավված ծրագրում և ովքե՞ր են ծրագրի աջակիցները:

Մասնագետները Հայաստանի երիտասարդ մասնագետներ են, ֆիլմի արտադրության ոլորտում աշխատող՝ օպերատոր, վավերագրական ֆիլմերի ռեժիոր ու մոնտաժող, պրոդյուսեր և ռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր: Ինչպես նաև խմբում կան Ամերիկայից ժամանած ոլորտի մասնագետներ՝ ռեժիսոր և պրոդյուսեր, հնչունային ռեժիսոր, սցենարիստ: Մենք կարծում ենք, որ հավաքված խումբը լիովին համապատասխանում է ծրագրի առջև դրված խնդիրները լիարժեք իրագործելու համար:

Կազմակերպիչների համոզմամբ  երիտասարդների ամենամեծ կարիքը քաջալերանքն է և ինքնուրույն ինչ-որ բան ստեղծելու հնարավորությունը,  ինչն էլ  ապահովվում է  ճամբարի շնորհիվ:

Եթե ցանկանում եք աջակցել այս ծրագրին, կարող եք դա կատարել հետևյալ հղումով մինչև Մայիսի 27-ը :Մենք շատ շնորհակալ կլինենք :

loading...

Կարդացեք նաև

2005 թվականի այս օրը կյանքից հեռացավ Հովհաննես Պողոս II-ը

admin

“Արթնանալ հայրենիքով և ապրել նրա հետ յուրաքանչյուր օր”

Սուսի Միսակյան

Սերժ Սարգսյանը 58 տարեկան է

admin