Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Հարավային Կորեայում կայացած փառատոնում հայաստանյան համույթներն արժանացել են բարձր գնահատականի

middle_5e66f8b08c5da76262a02c4f9ffd87782014 թվականի հուլիսին Սեուլ և Բուսան քաղաքներում կայացել է Կովկասյան երկրների երաժշտական փառատոնը: ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությանների աջակցությամբ փառատոնին մասնակցել են Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը և «Միքայել և ընկերներ» էթնո-ջազ խումբը: Փառատոնի շրջանակում համերգներ են տեղի ունեցել «AX Կորեա» դահլիճում, որին ներկա է գտնվել շուրջ 2000 հանդիսատես, այնուհետև՝ եզրափակիչ ելույթով համույթները հանդես են եկել Բուսան քաղաքում:

Հայաստանյան համույթները փառատոնի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմից արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատականի:

loading...

Կարդացեք նաև

“Վազիր Լոլա, վազիր”-ը կդառնա օպերա

admin

«Աղջկական երեկույթ» ֆիլմի ռեժիսորը կնկարահանի «Բրիջիդ Ջոնս 3»-ը

Iri5: Զարմանալի նկարներ ստեղծված ձայներիզներից