Ամսագիր.am
Image default
Հասարակություն Մշակույթ

«Խաղք» տիկնիկային թատրոնի վերազինման ծրագիր է սկսվել

1531841_1430591353868193_8619743502947313225_o«Խաղք»  տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1985 թվականին և մինչ օրս շարունակում է ներկայացնել նորանոր ներկայացումներ: 1985 թվականից մինչ օրս  տիկնիկային թատրոնը չունենալով սեփական բեմ, բազմաթիվ ներկայացումներ է խաղացել սոցիալապես անապահով երեխաների, մանկատան սաների համար: Գործունեության 29 տարիների ընթացքում  ավելի քան 500 բարեգործական ներկայացումներ ենք խաղացել Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում:  Մասնակցել են տիկնիկային արվեստի միջազգային տարբեր փառատոնների, ստանալով բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր:

Ամսագիր.am-ի հետ զրույցում թատրոնի ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանը նշեց. – «Մեր գործունեության ընթացքում մենք ևս մեկ անգամ համոզվել ենք որ տիկնիկային թատրոնը դրական ազդեցություն է թողնում երեխաների մտավոր զարգացման վրա: Ուստի մենք շարունակելու ենք մեր ներկայացումները Հայաստանի տարբեր համայնքներում,  ավելի շատ երեխաների ներկայացնելով տիկնիկների հեքիաթային աշխարհը: Ուստի հույս ունենք որ բոլորի աջակցությամբ կկարողանանք տիկնիկային թատրոնը տեխնիկապես վերազինել և շարունակել մեր գործունեությունը:»

Բոլոր նրանք ովքեր կցանկանան աջակցել Տիկնիկային թատրոնի զարգացմանը կարող են իրենց համեստ ներդրումն ունենալ անգամ խորհրդանշական 1 ԱՄՆ դոլարով:

 https://www.kickstarter.com/projects/493516953/help-puppet-teatre

loading...

Կարդացեք նաև

Ի՞նչ են առաջարկում շրջանավարտներին

Սուսի Միսակյան

«Չենք լռելու»-ն մրցույթ է հայտարարում

Սա ինքնագովազդ չէ

admin