Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Աշխարհ, ոչինչ չեմ ուզում քեզնից» Այցելություն ծերանոց

Անկախ սեռից ու տարիքից, անկախ ազգային պատկանելիությունից ու սոցիալական դիրքից, յուրաքանչյուր մարդ կարիք ունի սիրո և հոգատարության:

Սակայն դա առավել անհրաժեշտ է նրանց, ովքեր կորցրել են իրենց ամենամեծ գանձը` երիտասարդությունը:

Հենց նրանք են հոգում այդ գանձը վերագտնելով մեզ նեցուկ դառնում, կյանքից քաղած դասերը խորհուրդների վերածելով: Մեզ մնում է շնորհակալության փոխարեն հոգատարությամբ պարուրել նրանց:

Հաղթանակ գյուղում գտնվող տուն ինտերնատում բնակվող 80-ամյա Հովհաննես պապի հետ հանդիպելով վերանայեցի այս գաղափարները, գաղափարներ, որոնք գուցե ինձանից գեղեցիկ շարադրում է Հովհաննես պապի թոռը, գաղափարներ, որոնք գործողության պտուղ պիտի լինեն:

Թերևս Հովհաննես պապը միայն գովասանքով ու երախտագիտությամբ հիշեց երիտասարդությանը, սակայն դժվարությամբ հիշեց, թե վերջին անգամ երբ են այցելել երիտասարդական խմբեր կամ դպրոցականներ:

Ամենաակտիվ այցելուները կրոնական կազմակերպություններն են, որոնք մեծ մասամբ հոգեորսության միտում ունեն: Իսկ Հովհաննես պապին դա չի սպառնում: Գրականությամբ ու արվեստով լեցուն, հայրենիքի արժեքն ու ցավը խորապես գիտակցող միտքը որսալ չեն կարող:

Երկար զրուցեցինք: Ինչից չի կարելի զրուցել այդպես բազմակողմանիորեն զարգացած ու տեղեկացված մարդու հետ, ում չնայած արդեն 4 ամիս է տանջում է հիվանդությունը, սակայն միտքը առողջ է: Նրա սեղանից անպակաս են ամենաթարմ թերթերը:

Ծերանոցի պայմաններից Հովհաննես պապը գոհ է, ուրախ է վերջերս կատարած վերանորոգումների համար:

Իսկ տարեցներին նա մաղթեց երկար ու խաղաղ կյանք և որ նրանց քաշած տառապանքը ծխի պես թեթև լինի ու նրանց նվիրեց Հ.Սահյանի «Աշխարհ, ոչինչ չեմ ուզում քեզնից» բանաստեղծությունը:

Վերջում բազամշնորհ Հովհաննես պապը ինձ նվիրեց էքսպրոմտ աքրոստիկոս և տվեց մասնագիտական խորհուրդներ:

Տարեցները ունեն ջերմության և հոգատարության կարիք, սակայն Հովհաննես պապին այցելելով, հասկացա, որ ավելի շատ մենք ունենք նրանց կարիքը:

 

 

loading...

Կարդացեք նաև

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը»

admin

Մահացել է համաշխարհային փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

admin

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են