Ամսագիր.am
Image default
Հասարակություն

2005 թվականի այս օրը կյանքից հեռացավ Հովհաննես Պողոս II-ը

John_Paul_II_Medal_of_Freedom_2004264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի (1920 թ. մայիսի 18- 2005 թ. ապրիլի 2) աշխարհիկ անունն է Կարոլ Յուզեֆ Վոյտըլա։ Նա Հռոմի պապ է դարձել 1978թ. հոկտեմբերի 16-ին և որպես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ և Վատիկանի միապետ մնացել մինչև իր մահը:

Հովհանես Պողոս II առաջին ազգությամբ ոչ իտալացին պապն էր 1520 թ. հետո։ Նրան հաջորդեց գերմանացի Բենեդիկտ XVI-ը։

Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ հակա-կոմունիստական դիրքորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման գործում մեծ լումա ներդրած մարդկանցից մեկը։ Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես էր գալիս պատերազմների, ֆաշիզմի, դիկտատուրաի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, կոնտրացեպցիայի, ռելյատիվիզմի և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։
Հռոմի պապ Բենեդիկտոս 16–րդն 2011թ.ի մայիսի 1-ին Հովհաննես Պողոս 2-րդ պապին երանելիների շարքն է դասել։ Ողջ աշխարհից հազարավոր ուխտագնացներ էին հավաքվել Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակում։ Արարողությանը ներկա էին  գտնվել նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների 16 ղեկավարներ։
Հովհաննես Պողոս 2-րդ պապը կաթոլիկ եկեղեցին  ղեկավարել է 1987-2005թթ.։ Երանելիների շարքը դասվելը կաթոլիկության մեջ փառաբանման առաջին փուլն է, դրան հաջորդում է սրբերի շարքը դասվելը։
Բենեդիկտոս 16–րդը իր խոսքում նշել է, որ Հովհաննես Պողոս 2-րդը «լեհ ժողովրդի օրինակելի զավակն էր», ով «ուժ տվեց  հավատալ Աստծուն»։
Հովհաննես Պողոս 2-րդ պապի՝ երանելիների շարքը դասելու արարողության նախաշեմին՝ ապրիլի 29–ին, նրա մարմինը դուրս էր բերվել Սբ. Պետրոս տաճարի դամբարանից։ Արարողողությունից հետո նրա մարմինը կվերաթաղվի այնտեղ՝ Միքելանջելոյի հանրահայտ «Ողբ Քրիստոսի» քանդակի հարևանությամբ։ Իսկ գերեզմանի տապանաքարը կտեղափոխվի Պապի հայրենի քաղաք՝ Կրակով և կտեղադրվի մի տաճարում, որը կանվանվի երանելի Հովհաննես Պողոս 2–րդի անունով:
Երանելիների շարքը դասվելու համար մարդ պետք է հրաշքներ գործի։ Հովհաննես Պողոս 2–րդ պապի դեպքում «հրաշք» անվանվեց Պարկինսոնի հիվանդությամբ տառապող ֆրանսիացի մի միանձնուհի բուժումը։ Կինը բուժվել էր՝ աղոթելով Հռոմի երջանկահիշատակ Հովհաննես Պողոս պապին:
Նա այն ընդամենը 4 մարդկանցից մեկն է, ով մտել է «Թայմսի 100-ակի» մեջ և´ 20-րդ դարում, և´ մեկ տարի 21-րդ դարում։

loading...

Կարդացեք նաև

Օնլայն պայքար աղանդների դեմ

admin

Նյու-Յորքում ընդունվեց միասեռականների ամուսնությունը

admin

«Սիրահարված Տաքսիստը»

admin