Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Google-ը ստեղծել է «КИНОЗАЛ» ռուսալեզու լսարանի համար

YouTube վիդեոհոսթինգը, որը պատկանում է Google-ին, ստեղծել է տեղայնացված բաժին`«КИНОЗАЛ» ռուսալեզու լսարանի համար: Բաժինը ներառում է տարբեր նյութեր և անվճար մուտք դեպի իր պարունակություն: Մեկնարկի պահից կարելի է գտնել «Ленфильм», «Одесская» կինոստուդիաների, «Мосфильм» կոնցերնի և Star Media ընկերության ֆիլմերը: Ֆիլմերը բաժանված են 13  ժանրային ենթաբաժինների. դրամա, կոմեդիա, անիմացիա, վավերագրական և այլն: Կինոընկերությունները նախատեսում են հաճախակի թարմացնել իրենց բաժինները, ինպես օրինակ «Мосфильм»-ը և «Ленфильм»-ը հայտնել են, որ  ամենաքիչը օրը մեկ ֆիլմ կավելացնեն: YouTube-ը ամենախոշոր վիդեոհոստինգն է աշխարհում: Այն հիմնադրվել է 2005 թվականի փետրվարին և մոտ երկու տարի առաջ այն ձեռք բերեց Google-ը 1.65 միլիարդ դոլարով:

loading...

Կարդացեք նաև

Ի՞նչ է ձանձրույթը

Արևը բուժում է

Սուսի Միսակյան

Զարգանում են հսակայական մեդուզաները (Ֆոտո)

Սուսի Միսակյան