Ամսագիր.am
Image default
Աֆիշա

Ինչ տարբերություն, թե ում հետ: Երևանի պետական կամերային թատրոն

Հուլիսի 14-ին և 15-ին  Երևանի պետական կամերային թատրոնում

Ինչ տարբերություն, թե ում հետ

Ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies Are Free» պիեսի:
Բեմադրող ռեժիսոր` Լուսինե Երնջակյան:
Պրեմիերան կայացել է 16.05.2009 թ., Երևանում:
Կինն արտառոց է և արտասովոր, Տղամարդը` ռոմանտիկ:
Կինը կյանքի ուղիներով ուզում է ճախրել ինչպես թիթեռ, Տղամարդը` սովորում ազատվել նախապաշարմունքներից և սահմանափակումներից, սակայն փոխադարձ կապվածությունն է իսկությամբ նրանց դարձնում անբռնադատ։
Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի մասին` լի վառ ռեպրիզներով և հանդուգն, կրքոտ երկխոսություններով։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սերն անհավատորեն ընդունող ժամանակակից երիտասարդության մասին է, թեպետ երբեմն սերն այնքան մոտ է։
Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված աշխատանքը կբացի անսահման քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը խրատական պատմություն է երիտասարդ սիրահարների, ինչպես նաև նրանց ծնողների համար։
Բոլոր երիտասարդներն ուզում են ազատ լինել, թեև քչերը կարող են ստույգ ասել, թե որն է իրական ազատությունը։ Բոլորը ձգտում են գտնել իրենց տեղը կյանքում, սակայն դրան հասնելն այքան էլ դյուրին չէ, ինչպես երազում են այդ մասին ծնողական տան տանիքի ներքո…
Սկիզբը` 19:00:


loading...

Կարդացեք նաև

Pellentesque odio nisi, euismod in, pharetra a, ultricies in, diam.

admin

Jane Lynch hilariously raps Nicki Minaj’s ‘Anaconda’ with a cabaret band

admin

Lorem ipsum dolor sit consectetuer adipiscing elit. Donec odio.

admin