Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Երիտասարդները կյանք կնկարեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ այսօր, ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագիրը։ Ծրագրի նպատակն է երիտասարդների նկարների միջոցով փոխանցել նրանց պատկերացումն առողջության և հիվանդության փխրուն սահմանի վերաբերյալ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները նկարների միջոցով կփորձեն ներկայացնել կյանքն իրենց պատկերացումներով։ Թեմատիկ նկարներով երիտասարդները հանրության ուշադրությունը կսևեռեն այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երևույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն և սպառնալ կայուն զարգացմանը։

«Նկարում ենք կյանք» խորագրով միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Արմենոիդս» խումբը։

Միջոցառման ավարտին ուսանողների նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։

 

loading...

Կարդացեք նաև

ՀՀ վարչապետը պարգևատրել է Ղուկաս Ուլիխանյանին

admin

Մամլո հաղորդագրություն

admin

Հայտարարություն.ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի վերաբերյալ

Սուսի Միսակյան