Ջենիֆեր Լոուրենսն ու Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում
Վաղուց է հայտնի դարձել այն մասին, որ Դարեն Արոնոֆսկին ցանկանում է աշխատել Ջենիֆեր Լոուրենսի և Խավիեր Բարդեմի հետ, իսկ այժմ դա արդեն իրականություն է դարձել։ Դերասանները կնկարահանվեն նրա նոր ֆիլմում, որի սցենարը ռեժիսորն արդեն գրել է, այս մասին գրում է buro247.ru-ն։
Արոնոֆսկու նոր ֆիլմի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, սակայն անվանումը դեռ չի նշվում:
Լոուրենսն ու Բարդեմը կկատարեն զույգի դեր, որոնց հարաբերությունների ամրությունը կստուգեն անկոչ հյուրերը։
Ջենիֆեր Լոուրենսը միակ դերասանուհին է, ում ռեժիսորը ցանկացել է տեսնել գլխավոր դերում:
Նախագծի պրոդյուսերը կլինի կրկին Արոնոֆսկին, ավելի ճիշտ՝ նրա Protozoa Pictures ընկերությունը:
Նշենք որ ֆիլմն էկրաններին կլինի 2017-ին։