Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հայ-վրացական «Երիտասարդ ճանապարհորդներ» ծրագիր

14203011_1186706544719903_1319080287_oԳյումրիում գործող «Համայքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Սամցխե-Ջավախքում (Վրաստան) գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվող «Երիտասարդ ճանապարհորդներ» ծրագրի երկրորդ փուլն ավարտված է: Տուրիզմի ոլորտով հետաքրքրված հայ և վրացի երիտասարդները Շիրակի մարզում մասնակցեցին տուրիզմի զարգացմանն ուղղված և ուսուցողական  միջազգային  ճամբարին,որի ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ  Շիրակի մարզի տեսարժան վայրերի, մշակույթի, պատմության վերաբերյալ:

Ծրագրի ավարտին երիտասարդ մասնակիցների և ծրագրի փորձագետների աշխատանքի արդյունքում կստեղծվի տեղեկատվական գրքույկ զբոսաշրջիկների համար, որտեղ կլինի տեղեկատվություն Շիրակի մարզի և Սամցխե-Ջավախքի տեսարժան վայրերի մասին, ինչպես նաև տեղեկատվություն մարզերում գործող հյուրանոցների, թանգարանների և զբոսաշրջիկին հետաքրքրող այլ վայրերի մասին։

Նշենք նաև որ ծրագրի առաջին փուլը կայացել է  Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, որի ընթացքում երիտասարդները ծանոթացել են տարծաշրջանին և ձեռք բերել գիտելիքներ միջսահմանային զբոսաշրջության կառավարման հմտությունների վերաբերյալ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱԳՏՀ/ԵՄ կողմից:

loading...

Կարդացեք նաև

Հաղթանակների օր. Մայիսի 9

admin

«ԷՔՍՊՈ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»

admin

Ամանորյա ընթրիք. Ի՞նչ են ուտում Ամանորի գիշերը տարբեր երկրներում

Սուսի Միսակյան