Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Երեք պետական պարային կոլեկտիվների համատեղ համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

ac254c2a700a3647f6c807771f394d93ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա վաստակավոր կոլեկտիվներ` Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և Հայաստանի պարի պետական անսամբլի (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան) համատեղ տոնական համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Համերգը վերոհիշյալ կոլեկտիվների անկախության տարիների գործունեության յուրատեսակ հաշվետվությունն է, որում հիմնականում ներառված են վերջին տարիներին ստեղծված բեմադրությունները:

loading...

Կարդացեք նաև

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Ո՞վ չի տեսել «Սպիով դեմքը» ֆիլմը

«Թարգմանությունն արվեստ է» . Հարցազրույց բանաստեղծ, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ

admin