Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Մարդն ունի վեցերորդ զգայարան

Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները փաստերով հաստատել են մարդու վեցերորդ զգայարանի առկայությունը: Իհարկե, այստեղ միստիկ ոչինչ չկա: Բանը նրանում է, որ մարդու օրգանիզմում կան սպիտակուցներ, որոնք թույլ են տալիս տարբերել մագնիսական դաշտերը:

Որքան էլ տարօրինակ թվա` դա աչքի ցանցաթաղանթի սպիտակուցն է: Դատելով ամեն ինչից, ծովային կրիաների և չվող թռչունների նման մարդն էլ կարող է զգալ երկրի մագնիսական դաշտերը: Թռչուններն այն զգում են  աչքի ցանցաթաղանթում պարունակվող լուսազգայուն կրիպտոխոմ սպիտակուցի (CRY) շնորհիվ, որն հայտնաբերվել է նաև մարդու մոտ:

Սթիվեն Ռեփփերտի ղեկավարությամբ գիտնականները փորձեր կատարեցին  դրոզոֆիլ ճանճերի վրա, որոնց մոտ առկա է CRY1, որը ընկալունակ է միայն գունային սպեկտորի կապույտ գույնի նկատմամբ որը նրանց թույլ է տալիս կողմնորոշվել միայն ցերեկային ժամերին: Մարդկային աչքի ցանցաթաղանթում առկա է այդ սպիտակուցի մի այլ տարատեսակ `hCRY2 , որի գործունեությունը կախված չէ  լույսի աղբյուրից: Այս բացահայտումից հետո գիտնականները մարդկային գենը փոխպատվաստեցին ճանճերին և բազմացրեցին երկրորդ տեսակի սպիտակուցով ճանճեր: Պարզվեց, որ կրիպտոխրոմը ոչ միայն թույլ է տալիս տեսնել մագնետիզմը, այլև կապված է կենսառիթմերի հետ: Այս սպիտակուցը կա նաև սեզոնային միգրացիայով  աչքի չընկնող կենդանիների, ինչպես նաև որոշ բույսերի մոտ:

Առայժմ հետազոտությունները շարունակվում են: Սակայն գիտնականները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ այդ սպիտակուցը պատասխանատու է միայն մարդու մարմնի մագնիսական դաշտի համար և կարող է կապված չլինել Երկրի գլոբալ մագնիսական դաշտի հետ:

 

 

loading...

Կարդացեք նաև

Տիեզերքից Չինական պատը չի երևում

Տնային ամենակեղտոտ 7 իրերը

Սոցիալական ցանցերն ազդում են ուղեղի աշխատանքի վրա

admin