Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում

middle_7531b657a4bdb054ab94b08eabeb787cԴիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը՝ ս. թ. հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը /ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան/:
Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում, ինչպես նաև նպաստել երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:
Հայաստանից, նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը
/դաշնամուր, 2010 թ., 2011 թ./, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը
/երգեցողություն, 2012 թ./, Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, 2014 թ./:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

loading...

Կարդացեք նաև

Ա.Հարությունյանի «Թափառում» ֆիլմը կմասնակցի «Կինոշոկ- 2011»-ին

Բրեթ Փիթթը կազատի կոլումբիական ռազմագերիներին

Համաշխարհային արվեստի գանձարանից. «Կոտորածը Քիոս կղզում»