Ամենաթանկարժեք գրքերը
Տպագիր խոսքը ժամանակակից թվային տեխնոլոգիաների աշխարհում ձեռք է բերում հատուկ իմաստ: Դա առաջի հերթին վերաբերվում է պատմական արժեք ունեցող և իսկապես հազվագյուտ գրքերին: Այդպիսի բացառիկ նմուշ ունենալու համար որոշ մարդիկ պատրաստ են վճարել աներևակայելի գումարներ: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում աշխարհում ամենաթանկ գրքերի թոփ տասնյակը, սկսած միջնադարի ձեռագրերից:
1. Գուտենբերգի կտակարանը
Գուտենբերգի կտակարանի I հրատարակության առաջի գիրքը 180 հրատարակվածներից: Այդ գրքի թողարկման օրը ընդունված է համարել գրատպության հիմնադրման օրը: Դժվար է գերագնահատել գրքի մշակութային արժեքը: Հայտնի է Գուտենբերգի կտակարանի միայն 47 օրինակների մասին, որոնք պահպանվել են մինչ հիմա և որոնց կեսից քիչն է որ ամբողջական են: Մեկ օրինակի մոտավոր արժեքն է՝ $25-35 մլն:
2. «Լեստերի կոդեքսը»
72 էջից բաղկացած կոդեքսը պարունակում է Լեոնարդո դա Վինչիյի բնագիր էսկիզները և գիտական աշխատանքները: Հայտնի է, որ 1717 թվականին գիրքը ձեռք է բերել կոմս Լեստեր Տոմաս Կոկը: Իսկ 1980–ին այն գնել է Համմեր ազգանունով նմուշահավաքը: Հետագայում, 1994 թվականին գիրքը գնել է կոմպյուտերային մագնատ՝ Բիլլ Գեյթսը անհավանական՝ $30,8 մլն-ով: Վերջի ձեռքբերումը, Լեոնարդո դա Վինչիի աշխատանքներով գիրքը դարձռել է աշխարհում ամենաթանկարժեքներից մեկը:
3. «First Folio»
Շեքսպիրի պիեսների առաջի հրատարակությունը, որը լույս է տեսել 1623 թվականին, հեղինակի մահից 7 տարի հետո։ Ընդունված է համարել աշխարհում ամենաարժեքավոր գրքերից մեկը: Այն ունի 900 էջ և պարունակում է 36 պիես: Այս գրքի արժեքն է $22,6 մլն:
4. «Ամերիկայի թռչունները» («Birds of America»), $8,8մլն արժողությամբ:
5. Անրի-Լուի Դյուամել-Դյումոնսո — «Մտորումներ հացի առևտրի մասին» («Traites Des Arbres Fruitiers») — $4,5 մլն:
6. «Geographia» —$3,9 մլն:
7. Գերարդ Մերկատորի «Եվրոպայի քարտեզագիրքը» — $1,3 մլն:
8. Կոմիկսներ «Action Comics №1» — $1մլն:
9. Էդգար Պո «”Տամերլանը” և այլ բանաստեղծություններ » — («Tamerlane and other poems») — $662 500:
10. Սենդակ Մորիս «Որտեղ ապրում են հրեշները» («Where the wild things are»)- $10200:
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության