Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Հիմնադրվել է «Ազդարար» թերթը

%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d6%801794 թվականի հոկտեմբերի 14-ին, Մադրասում (Հնդկաստան) հինդարվում է առաջին հայկական պարբերական «Ազդարար» ամսագիր-ը, որի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն տարածվել է Մադրասում, Կ.Պոլսում, Նոր Նախիջևանում, Էջմիածնում և այլուր: Նպատակն էր հաղորդել ընթացիկ ամսվա Կարևոր անցքերը, տարբեր լրագրերում տպված տեղեկությունները: Արտացոլել է հնդկահայ, մասնավորապես Մադրասահայ կյանքը:
Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։
1970-ին, ի նշանավորումն «Ազդարարի» լույս ընծայման 175-ամյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը 2 հատորով ամբողջությամբ վերատպել է «Ազդարարը»:
Վերսկսել է թողարկումը 2007-ին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։

loading...

Կարդացեք նաև

Գովազդը Սոց. Ցանցերում

admin

Մեկնարկեց ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը

admin

Երիտասարդները կյանք կնկարեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

admin