Հավի կրծքամիս պանրով. բաղադրատոմս
Հավի կրծքամիսն ամենաօգտակար ու սպիտակուցներով հարուստ միսն է: Այն կարելի է պատրաստել հազարավոր եղանակներով և արդյունքը միևնույնն է համեղ կստացվի: Առաջարկում ենք ևս մեկ բաղադրատոմս, որը հաստատ դուր կգա ձեր մտերիմներին:
Հավի կրծքամիս- 500գր
Ձու- 1 հատ
Պաքսիմատ- 100գր
Կոշտ պանիր- 100գր
Սոուսի համար
Լոլիկ- 500գր
Սոխ- 150գր
Սխտոր- 3-5 հատ
Կանաչի
Կրծքամիսը ծեծել
Պանիրը քերիչով անցկացնել
Պանիրն ու պաքսիմատը խառնել
Ձուն հարել, աղ ու բիբար ավելացնել
Կրծքամիսը թաթախել ձվի մեջ
Պատել պաքսիմատի ու պանրի խառնուրդով
Ձիթապտղի յուղի մեջ տապակել 10 րոպե
Շրջել և ևս տապակել 10 րոպե
Սոուսի համար կտրատել սոխը
Սխտորը մանրացնել
Լոլիկը կեղևազրկել ու պատառաքաղով փափկեցնել
Կանաչին կտրատել
Տապակել սոխն ու սխտորը
Ավելացնել լոլիկն, աղն ու բիբարը և տապակել 5-7 րոպե
Ավելացնել կանաչին և շոգեխաշել ևս 3-5 րոպե
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ say7.info