Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Կոմիքս Մադոննայի մասին

Bluewater Production հրատարակչությունը կթողարկի կոմիքս Մադոննայի կյանքի մասին, իր Female Force(«ուժեղ կանայք») սերիաների շրաջանակներում:

Մադոննայի կյանքին կնվիրվի 32 երեսուներկու էջանոց կոմիքս: Այն կթողարկվի 2011 թվականի օգոստոսին:

Հատորը կարժենա 3 դոլար 99 ցենտ: Կոմիքսը կվաճառվի ինչպես սովորական գրախանութներում, այնպես էլ ինտերնետային կայքերում:

 

Bluewater Productions հրատարակչության փոխնախագահ Ջեսոն Շուլցի  խոսքերով նրանք պատրաստվում են հրատարակել չլսված կամ քիչ հայտնի դեպքերի մասին, որոնք կազմում են երգչուհու կենսագրության մասը:

CW Cooke-ը ով աշխատում է կոմիքսի տեքստի վրա, հայնել է, որ ուզում է պատմել հատկապես այն, թե ինչպես քիչ հայտնի երգչուհին դարձավ միլիոնավոր մարդկանց կուռքը:

Bluewater Productions ստուդիան թողարկում է կեսագրական կոմիքսներ հայտնիների մասին: Այս շարքը («Ուժեղ կանայք»), որի շրջանակներում կհրապարակվի Մադոննայի կենսագրությունը, սկսվել է 2008 թվականից Հիլլարի Քլինթոնի մասին կոմիքսով:

Վերջերս թողարկվել են Ջոան Ռուլինգի, Միշել Օբամայի, արքայադուստր Դիանայի և այլոց կենսագրությունները:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Պրիմիերա: Վլադիմիր Արզումանյան.”Չկայիր”

admin

Խաչիկ Կարադանյանն իր «Ուզում եմ» տեսահոլովակի մասին

Սուսի Միսակյան

Լեդի Գագայի ամենատարօրինակ հագուստները