Ամսագիր.am
Image default
Զարմանազան

7 պատմական հանելուկներ, որոնք մինչ օրս հանգիստ չեն տալիս մոլորակի ամենապայծառ ուղեղներին

Պատմությունը մեզ բազում հանելուկներ է թողել, սական նորագույն տեխնոլոգիաների և գիտելիքների բարձր մակարդակի շնորհիվ դրանցից շատերը լուծվել և պարզաբանվել։ Սակայն կան նաև այնպիսիները, որոնք մինչ օրս անլուծելի են մեզ համար։

Փեզ կպատմենք մի քանի հետաքրքիր գտածոների մասին, որոնք հայտնաբերման պահից հազարավոր հարցերի տեղիք են տվել։ Եվ մինչ օրս ժամանակակից գիտությունը չի կարողանում պատասխանել այդ հարցերին։

Բուրգ Հարավային բևեռում


Այս խորհրդավոր բուրգը հայտնաբերվել է «Google Earth»–ի շնորհիվ։ Առաջին անգամ հյուսիսային բևեռի բուրգերի մասին խոսվել է դեռ 100 տարի առաջ, երբ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են բուրգերից մեկը 1910- 1913 թվականներին։ Այդ օրվանից մինչև օրս գիտնականները վիճում են դրանց ծագման վերաբերյալ։ Որոշները պնդում են, որ դրանք անթերի լեռներ են, մինչդեռ մնացյալը խոսում են հին քաղաքակրթությունների մասին։

Ֆեստոսյան սկավառակ


Հունական Ֆեստոս քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այս սկավառակը, որը միանգամից հետաքրքրել է շատ երկրների գիտնականներին։ Սա տպագրության առաջին օրինակն է։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այն ստեղծվել է գտնման վայրում, իսկ որոշները պնդում են, որ այն բերվել է այդտեղ։ Կան նաև գիտնականներ, ովքեր համոզված են, որ այդ սկավառակի վրայի գրվածները ինչ-որ ծածկագրեր են։

Բեյլի ծածկագիրը


Այս ծածկագրերի մասին առաջին անգամ խոսել են դեռ 1865 թվականին։ Հենց այդ տարիներին է հայտնվել այն ինֆորմացիան, որի համաձայն Թոմաս Ջեֆֆերսոնի՝ Բեյլը և նրա թիմը $30 մլն արժողությամբ ոսկի են թաքցրել։ Թաքստոցի ճշգրիտ կորդինատները ծածկագրված են եղել 3 հաղորդագրություններում, որոնք հրապարակվել են անհայտ հեղինակի բրոշյուրում։ Կա վարկած, որ սա ուղղակի միֆ է, սակայն անկախ դրանից՝ ծածկագիրը դեռևս չի հաջողվել բացել։

Հռոմեական Դոդեկաեդր


Այս իրերը ստեղծվել են մ.թ. 1-3-րդ դարերում։ Հռոմեական կայսրության տարածքների պեղումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր այսպիսի իրեր, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչի համար են դրանք օգտագործվել։ Ուշագրավ է նաև այն, որ հռոմեացիները իրենց ոչ մի գրության մեջ չեն խոսել այս իրերի և դրանց գործածման մասին։

Պիրի – Ռեյսի քարտեզը


Ինչպե՞ս կարող էր 1513 թվականի քարտեզի վրա նշված լինել Անտարկտիկան, եթե այն հայտնաբերվել է միայն 1820 թվականին։ Այս փաստը և քարտեզի աննկարագրելի ճշգրտությունը հանելուկ է դարձել շատ գիտնականների համար։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ այսպիսի ճշգրիտ քարտեզ ստեղծելու համար օդային նկարահանումներ են անհրաժեշտ։ Այս քարտեզի հեղինակը հայտնի ադմիրալ Պիրի Ռեյսն է։

Սաբու սկավառակը


Այս սկավառակը հայտնաբերվել է 1936 թվականին Եգիպտոսում և բանավեճերի առարկա է դարձել։ Գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է օգտագործվել 70սմ տրամագծով քարե սկավառակը, որը ստեղծվել է մ.թ.ա. 3000-ական թվականներին։

Նասկայի գեոգլիֆները


Նասկայի գեոգլիֆները հայտնաբերվել են 20 –րդ դարի սկզբին, ինքնաթիռի շնորհիվ։ Այնտեղ կարելի է գտնել մոտ 30 խորհրդավոր նկարներ, որոնք հստակ պատկերված են հողի վրա։ Այս գեոգլիֆների ստեղծումը և նպատակը իսկական հանելուկ է գիտնականների համար։ Հաստատ է միայն այն, որ դրանք ստեղծվել են շատ դարեր առաջ։ Այս պատկերները արված են մեկ չընդհատվող գծով։ Դրանք կարելի է տեսնել Google Earth ծրագրում հետևյալ կորդինատները մուտքագրելով՝ «14°41’18.0″S 75°07’22.0″W»։

loading...

Կարդացեք նաև

10 “սարսափելի” փաստ Coca Cola-ի մասին

admin

Գիշերով ուտելը վնասում է ատամներին

Պատժել են «Զբոսանք սթրինգով» հոլովակի հերոսուհիներին (Վիդեո)

admin