Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Ջորջ Օրուելի ծննդյան օրն է

Ջորջ Օրուելը անգլիացի գրող է եղել, ծնված 1903 թվականին: Մահացել է 1950 թվականին:

Մեզանում Ջորջ Ուելը հայտնի է «Կենդանիների ագարակը» պատմվածքով(1945):

Իսկ Ջորջ Օրուելի «1984»-ը, որը, դիմանալով տասնամյակների փորձությանը, այսօր ևս չի կորցրել իր արդիականությունը, քանի որ համաշխարհային տոտալիտար հասարակարգի ու նրա արատների քննարկումը նրա գրքում թեև առաջնային տեղ ունի, այնուամենայնիվ, այդ ամենը նա դիտարկում է մարդու ներքին ազատությունների դիրքերից: Ժամանակին նրա աշխատանքը շատերի կողմից դիտվեց որպես երկրորդ հայտնություն, որովհետև ապագա տոտալիտար աշխարհն իր հետևանքներով առավել դաժան էր թվում, քան Քրիստոսի երկրորդ գալուստն ու աշխարհի կործանումը: Օրուելի գրքում հիմնական հակամարտող կողմերը մարդկության արժեքային համակարգերն էին, քանի որ տոտալիտարիզմն իր ստով ու կեղծիքով հակադրվում էր ժամանակակից աշխարհի ազատություններին ու մարդկային բարձրագույն արժեքներին: Նրա հայացքներում կարելի է նաև որոշակի բացարձակացումներ նկատել, քանի որ լինելով դեմոկրատական սոցիալիզմի մոլի կողմնակից՝ նա մարդկության  հիմնական արժեքներ էր դիտարկում հավասարությունը, մարդու արժանապատվությունը, հարգանքը նրա նկատմամբ:

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր լրանում է Կամերոն Դիասի 40 ամյակը

admin

Այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

admin

Այսօր Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

admin