Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Ծնվել է Հասմիկ Կարապետյանի առաջնեկը

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի ընտանիքում դեկտեմբերի 15-ը կարևորագույն օր է դարձել: Երգչուհին այսօր մայր է դարձել: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Հասմիկն ամուսնուն՝ Շանթ Կիրմիզյանին, դուստր է պարգևել:

 Մինչև վերջին պահը Հասմիկն ամեն բան անում էր՝ հղիությունը գաղտնի պահելու համար: Այսօր արդեն նրա փոքրիկը լույս աշխարհ է եկել: Երգչուհին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում է:

 Երգչուհու համար բալիկ ունենալը մեծագույն երազանք էր: Այս մասին նա բազմիցս խոսել է: 2016 թվականին ընդառաջ իր հարցազրույցներից մեկում Հասմիկը նշել էր, որ ցանկանում է այս տարի մայրանալ:

 Tert.am Life-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկին:

 

loading...

Կարդացեք նաև

Նոր տեսահոլովակ`Սիրուշո. “I LIke It”

Պրեմիերա: Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան. «Ետ Դարձիր»

admin

ՎԷլիզ. “Անակնկալներ շատ են լինելու…”

admin