Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Հանճարեղ Կոլումբացու խոսքերը

Չգիտեմ, բախտ կվիճակվի արդյոք Մարկեսին տեսնել Հայաստանում թե ոչ, սակայն կարդալ Մարկես և հաճախ` կարող ենք:

Հիմա կկարդաք ծանոթ մտքեր (գուցե նաև  odnoklassnik-ի ստատուսներից). սրանք պատառիկներ են մարկեսյան աստվածաշնչային ճշմարտություն ունեցող գրվածքներց նաև  պադգամը Գաբրիել Գարսիա Մարկեսի:

«Եթե Աստված մեկ վայրկյան մոռանար, որ ես ընդհամենը կտորե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք շնորհեր, ապա ես չէի ասի այն ինչ մտածում եմ, այլ կմտածեի այն մասին, ինչ խոսում եմ:

Ես կգնահատեի իրերը ոչ թե իրենց արժեքով, այլ իրենց նշանակությամբ:

Ես քիչ կքնեի, շատ կերազեի` գիտակցելով,  որ եթե աչքս մեկ րոպե փակեմ,  կկորցնեմ լույսի 60 վայրկյան:

Ես կքայլեի, երբ մարդիկ քնած լինեին, ես կլսեի, երբ մյուսները խոսեին:

Եվ ինչպես կվայելեի շոկոլադե պաղպաղակը…

Եթե ինձ Աստված մի քիչ կյանք պարգևեր, ես հասարակ կհագնվեի, կարթնանայի արևի առաջին շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:

Աստված իմ, եթե ես սիրտդ ունենայի, ատելությունս կձուլեի սառույցին և կսպասեի արևածագին:

Ես կնկարեի սատղերի ներքո, ինչպես Վան Գոգը, կերազեի Բենեդետտեի պոեմի մասին և Սերրա երգը կլիներ իմ լուսնային սերենադը:

Ես վարդերը կջրեի իմ արցունքներով, կհամտեսեի ցավը նրա փշերից և ալ թերթիկների համբույրը:

Աստված իմ, եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես ամեն օր կասեի իմ սիրելի մարդկանց, թե որքան եմ իրենց սիրում: Ես սիրո մեջ սիրով կապրեի:

Ես կապացուցեի մարդկանց, որ իրենք սխալվում են` կարծելով, թե ծերանալիս չեն սիրահարվում, հակառակը` նրանք ծերանում են, քանի որ չեն սիրահարվում:

Ես երեխային թևեր կտայի, սովորեցնելով ինքնուրույն ճախրել:

Որքան բան եք սովորեցրել ինձ, օ, մարդիկ..

Ես հասկացա, որ ամեն մարդ, ուզում է ապրել լեռան գագաթում, չհասկանալով, որ իսկական երջանկությունը իրեն է սպասում ներքևում:

Ես հասկացա, որ երբ նորածինը բռնում է հոր մատը իր փոքրիկ ափի մեջ, նա այն ընդմիշտ է բռնում:

Ես հասկացա, որ մարդը իրավունք ունի մեկ ուրիշին վերևից նայել միայն այն դեպքում, երբ պատրաստվում է նրան ձեռք մեկնել:

Ես այնքան բան սովորեցի ձեզանից, սակայն դրանից այնքան էլ օգուտ չկա, քանի որ լցնելով այս ամենով իմ ճամպրուկը, ես ցավոք սրտի մահանում եմ»:

 

Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա` թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է , քեզ թույլ չի տա արտասվել:

Միայն այն, որ քեզ թվում է, թե քեզ չեն սիրում ինչպես կուզենայիր, դա  դեռ չի նշանակում, որ քեզ չեն սիորւմ ամբողջ հոգով:

Երբեք մի դադարի ժպտալ, նույնիսկ այն ժամանակ, երբ տխուր ես. ինչ որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:

Հնարավոր է, որ դու այս աշխարհում ընդհամենը սովորական մեկն ես, մինչդեռ ինչ-որ մեկի համար մի ամբողջ աշխարհ ես:

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն, պետք է շարունակել սիրել մարդկանց, միայն թե  մի քիչ ավելի զգույշ եղիր:

loading...

Կարդացեք նաև

Ջուլիա Սթայլզը կիմանա աշխարհի վերջի մասին

Երեք պետական պարային կոլեկտիվների համատեղ համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

admin

«Խաղք» տիկնիկային թատրոնի վերազինման ծրագիր է սկսվել

admin