Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Անահիտ Սիմոնյանը սիրով կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին

2011 թվականին Գերմանիայում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթի ժամանակ, երբ ինչպես հիշում ենք դուրս մնաց Հայաստանը եզրափակիչ փուլից և հաղթեց Ադրբեջանը` երկրի դարավոր թշնամին, կարծիքները սկսեցին կիսվել. մասնակցե՞լ մյուս տարի Եվրատեսիլին, մտածելով, որ սա երգի և ոչ թե երկրի մրցույթ է, թե ոտք չդնել մի երկիր, որը մինչ այսօր էլ չի դադարեցնում հայատյաց քաղաքականությունը:
Ամսագիր.am-ի հարցումների ժամանակ ևս պատասխանները միանշանակ չէին:
56 %-ը քվերակել էր «այո» , իսկ 44 %-ը ոչ:
Հայ աստղերից ովքեր են մասնակցել մեր քվերակությանը չգիտեմ, բայց նրանցից մի քանիսը պատասխանել են մեր «Պե՞տք է Հայաստանը 2012 մասնակցի Եվրատեսիլին թե՞ ոչ» հարցին:
Արսեն Գրիգորյան- «Անկախ նրանից թե որ երկրում է անցկացվելու Եվրոտեսիլը, ես այդ մրցույթը չեմ սիրում և չէի ցանկանա մասնակցել»:
Արսեն – «Այո, պետք է մասնակցել ու պետք է հաղթել»-,  լավատեսորեն պատասխանեց Արսենը, սակայն անձամբ կմասնակցի Բաքվում կայացող միջոցառմանը, թե ոչ, Արսենը ոչինչ չասաց:
Անահիտ Սիմոնյան– Կարծում եմ, մեր երկիրը կարող է մասնակցել 2012 թվականին Եվրատեսիլին, չէ՞ որ մեր մարզիկներն էլ մասնակցեցին մրցումների տվյալ երկրում: Ինչո՞ւ ոչ, Եվրատեսիլում նույնպես կարող ենք հասնել մեծ հաջողությունների, եթե իհարկե Ադրբեջանը ապահովի մեր անվտանգությունը: Այո, պետք է ներկայանալ և ցույց տալ իսկական արվեստ: Ինչ վերաբերվում է ինձ` ես նույնպես սիրով կգնայի և կմասնակցեի:

Մեր երգիչների մի մասը , գումարած հասարակության 44 տոկոսը Եվրատեսիլում մասնակցելը համարում է սխալ, այնուամենայնիվ վատատեսորեն տրամադրվել պետք չէ, պարզվում է կան արտիստներ, ովքեր արվեստն ու քաղաքականութունը չեն ասոցացնում:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

John Mayer – Who You Love ft. Katy Perry + խոսքերը

admin

Ջուջոյի ելույթը «Հայաստանի Ձայնը» նախագծում

admin

Կրքոտ Քայլի Ջեները ցնցել է բիկինիով նոր՝ կրքոտ լուսանկարներով

admin