Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Lulz Sec խմբի հակերները բացահայտել են իրենց

Lulz Sec խմբի համկարգչահենները  հայտարարել են խմբի գործունեության դադարեցման մասին:

Խումբը հրապարակել է իր հայտարարությունը հունիսի 26-ի առավոտյան  padtebin.com կայքում:

Հրաժեշտի նամակ հիշեցնող հայտարարությունում, խումբը բացահայտել է, որ իրենք 6 հոգի են, իսկ ծրագրի համար նախատեսված էր 50 օրվա «ճանապարհորդություն». հենց այդքան էլ գոյություն ունեցավ Lulz Sec-ը, որը նաև հայտնի է The Lulz Boat անվանումով:

«Ժամանակն է մնաս բարով ասելու, հիմա մենք պետք է լողանք հեռու»,- հայտարարել են համակարգչահենները, որոնք իրենց կարճ գործունեության ընթացքում հասցրել են DDoS հարձակումների, Fox ալիքի կայքի կոտրման, Sony կորպորացիայի , ԱՄՆ-ի  սենատի և վերջերս նաև բրիտնական ԿՀՎ-ի (SOCA) կայքերը կոտրելու մեղադրանքի  շնորհիվ ձեռք բերել մեծ ճանաչում:

Հունիսի 21-ին ձերբակալված 19-ամյա  Ռայ Քլիրիի հետ իրենց առնչությունը հակերները հերքում են:

Հունիսի 23-ից նրանք սկսեցին ավելի ընդլայնել իրենց գործունեությունը և ինֆորմացիա գողանալ  այն «ամուր» կայքերից , որոնք պատկանում են իրավական մարմիներին:

Այն մասին թե ինչը ստիպեց խմբին հրաժարվել իրենց նախագծից, նշված չէ:

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր դեկտեմբերի 7-ն է

admin

Մահացել է համաշխարհային փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

admin

Նոր օրինագծով արգելված վայրերում ծխելու տուգանքները կանխարգելող նպատակ ունեն. Արսեն Թորոսյան

admin