Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

Այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Վտանգից խուսափելու համար, եկեք նախ ուսումնասիրենք այն:

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։
Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի Է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմիադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։ Սովորաբար նրանք համոզված են, որ ինքնազգացողության լավացումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են տվյալ դեղը և ձգտում են երկարացնել նրա ազդեցությունը, հաճախ Էլ խաբում են բժշկին՝ համոզելով, թե հիվանդության տանջալի երևույթներն իրենց մոտ պահպանվում են։ Նման վերաբերմունքը խիստ վտանգավոր է, քանի որ որքան թույլ է թմրադեղ ընդունելու իրական անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է արտահայտված թմրադեղի ազդեցությունը, և այնքան արագ է առաջանում դրա հանդեպ հիվանդագին հակումը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կեըպ թմրադեղի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։

Երկրորդ ուղին թմրանյութային հարբածություն առաջացնելու նպատակով թմրադեղի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։
Բուժում
Թմրամոլության բուժումը հնարավոր է միայն հոգեբուժական հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններում։ Թմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակը։ Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվել։ Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժը։ Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելի։ Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չսպասելով նրանց համաձայնությանը։ Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի ոի հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա իրենք կմահանան, որ <<բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը>>։

Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալու առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքով։ Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրը։ Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացում։ Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաները։ Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումից։

Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը։ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասին։

Ավելին  doctors.am կայքում:

 

loading...

Կարդացեք նաև

“Ֆիլանտրոպ”-ը երեխաների համար

admin

Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Կարինե Խոդիկյան

admin

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

admin