«Despacito» երգի տեսահոլովակը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել YouTube-ում (տեսանյութ)

luis_fonsi_despacito_ft_daddy_yankee_screenshot_2017_billboard_1548.thumbՊուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի և ռեփեր Daddy Yankee-ի «Despacito» հիթը դիտումների թվով ռեկորդ է սահմանել YouTube-ում, որտեղ տեսահոլովակը դիտվել է մոտ 3 մլրդ անգամ, հայտնում է Billboard-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի ռեփեր Wiz Khalifa-ի և Չալի Պուտի «See You Again» զուգերգի տեսահոլովակին: Իսկ մինչ այդ 5 տարի շարունակ YouTube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակն էր համարվում հարավկորեացի երգիչ  PSY-ի «Gangnam Style» հիթը:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, երգի հեղինակ Լուիս Ֆոնսիին զայրացրել է Վենեսուելայի իշխանությունների՝ երգը քաղաքական հանրահավաքների ժամանակ օգտագործելու որոշումը: Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ում:

Հայտնի է, որ հուլիսի 23-ին փոփոխված տեքստով երգը հնչել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների կազմակերպած միջոցառման ժամանակ. նախագահը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ազգային հիմնադիր ժողովի ընտրություններին, որոնք կկայանան հուլիսի 30-ին:

«Ես երգն օգտագործելու կամ դրա բառերը քաղաքական նպատակներով փոխելու թույլտվություն չեմ տվել: Իմ երաժշտությունը չի կարող օգտագործվել քարոզչական նպատակներով»,- գրել է Ֆոնսին:

loading...

Նմանատիպ նյութեր