Image default
Զարմանազան

Էլեկտրոնային գրքեր կարդալու անվճար և հարմարավետ հարթակ

1Այսօր էլեկտրոնային գրքերը լայն տարածում են գտել, քանի որ շատերը ժամանակի սղության կամ անհարմարավետության պատճառով չեն հասնում ընթեցանությամբ զբաղվել։

Էլեկտրոնային գրքեր կարդալու համար համակարգչում կամ սմարթֆոնում անհրաժեշտ է լինում օգտագործել լրացուցիչ ծրագրեր, որոնք երբեմն կարող են լրացուցիչ տեղ զբաղեցնել։

Digitalibook.com  կայքը ստեղծում է մի անվճար գրադարան, որտեղ գրքերը կարող եք կարդալ անմիջապես  ձեր բրաուզերում, առանց լրացուցիչ ծրագրեր օգտագործելու։ Գրքերը կարելի է կարդալ ցանկացած սարքի միջոցով և ցանկացած օպերացիոն համակարգ օգտագործելով (iOS, Android, Windows, Linux, Mac ).

Այս առաջարկը հետաքրքիր է նրանով որ գրքերը էլեկտրոնային տարբերակով նման են իրական գրքերի, էջերը թերթվում են ինչպես սովորական գրքերում, կարելի է գիրքը տպել, կիսվել սոց ցանցերում և այլն․

Տեսնելու համար թե ինչպես կարելի է օգտվել էլեկտրոնային գրքերի այս տարբերակից, կարող եք այցելել այս հասցեն։

Սակայն ինչպես գրեթե բոլոր նախաձեռնություններում, այստեղ նույնպես առկա են կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման համար կազմակերպվել է դրամահավաք Indiegogo.com կայքում։

Ծրագրի հեղինակները ցանկանում են գրադարանում ավելացնել ավելի քան 10,000 էլեկտրոնային գիրք, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնելու նաև հայալեզու գրքերը։

Եթե հավաքվի անհրաժեշտ գումարը, ապա հայալեզու էլեկտրոնային գրքերը կավելանան մի քանի հազարով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երիտասարդության շրջանում ընթերցանության մակարդակը բարձրացնելու համար։

Ծրագրին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել սեղմելով ներքևում նշված տեքստի վրա։

ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ