Image default
Զարմանազան

«Happy Birthday to you» պարզ երգի բարդ ճակատագիրը

5665Բոլորին հայտնի «Happy birthday to you» պարզ երգը ոչ այնքան պարզ ճակատագիր ունի:
Երգի երաժշտությունը պաշտոնապես հեղինակել են Հիլլ քույրերը Քենտուկիից 1893 թվականին, ովքեր տարական դասարանների ուսուցչուհիներ էին :
Սակայն այդ ժամանակ երգը կոչվում էր « Good morning to you» (Բարի լույս):
Ահա երգի խոսքերը.
Good morning to you,
Good morning to you,
Good morning, dear children,
Good morning to all.
Երգն այնքան դուր եկավ աշակերտներին, որ սկսեցին երգել ծննդյան օրերին մի փոքր փոփոխելով:
Եվ շատերը հիշեցին այս պարզ երաժշտությունն ու բառերը:
Եվ այդպես «Happy birthday to you» երգը դարձավ եթե ոչ ամենահայտնին, ապա հայտնիներից մեկը անգլերեն ծննդյան տոնի մասին երգերից:
Երգը այսօր թարգմանված է աշխարհի 18 լեզուներով:
Այս երգի ամենահյտնի կատարումներից մեկը Մերլին Մոնրոյի տարբերակն է, որը նա երգեց Ջոն Քենեդիի համար:
1998 թվականին ԱՄՆ-ում ընդունված մտավոր սեփականության հեղինակային իրավունքների մասին ընդունված օրենքը ստեղծեց դատական իրարանցումներ և ԱՄՆ-ի գերագույն դատարանի դատավորներից մեկը իր կարծիքում, որպես օրինակ հատուկ նշեց այս երգը:
Դրանից հետո շատ ուսումնասիրողներ հետաքրքրվում էին, գործո՞ւմ է արդյոք հեղինակային իրավունք «Happy birthday to you» երգի համար:
Մինչ հիմա վեճերը շարունակվում են:
2005 թվականին Քեմբրյու ՄակԼոուդը փաստեր առաջ բերեց ապացուցելով, որ չկա հեղինակային իրավունք «Good Morning to All» երգի համար: Երգի երաժշտությունը գրեթե ամբողջությամբ գոյություն ուներ մինչև այդ, իսկ խոսքերը հնարել են 5-6 տարեկան երեխաները:
2008 թվականին երկարատև հետազոտություններից հետո պրոֆեսոր Բրաունեյզը իսպառ հերքեց, որ որևէ մեկին պատկանում են «Good Morning to All» երգի հեղինակային իրավունքները:
Նյու Յորքյան Good Morning To You Productions Corp. ընկերությունը հայց է ներկայացրել դատարան` պահանջելով ճանաչել Happy Birthday to You երգի հեղինակային իրավունքը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Համաձայն դատարան ներկայացված հայցի` Warner/Chappel Music Inc ընկերությունը ապօրինի կերպով և առանց որևէ հիմնավորման պնդում է, որ իրեն են պատկանում ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող երգի հեղինակային իրավունքները:

Հայցվորները պնդում են, որ ընկերությունը տարիներ շարունակ ապօրինաբար գումար է պահանջել այն օգտագործող ընկերություններից:

Այս տարվա մարտ ամսին հայցվոր ընկերությունը վճարել է նրանց 1500 դոլար երգը օգտագործելու համար: Հակառակ դեպքում նա պետք է վճարեր 150 հազար տուգանք:

Նրանք պնդում են, որ երգը հորինվել է 1893 թ. Քենտուկի նահանգում բնակվող երկու քույրերի կողմից:
Ինչև մենք շարունակելու ենք երգել «Տարեդարձ է այսօր» երգը յուրաքանչյուր ծննդյան տոնին:

 

loading...

Կարդացեք նաև

Հաջողակները ավելի հաջող են դավաճանում

Սուսի Միսակյան

Դժբախտություն հանուն գեղեցկության

admin

Մերկ տղամարդկանց այս հրաշալի պարն արդեն ունի 14 միլիոն դիտում

admin