Image default
Շոու բիզնես

Լյուբով Ուսպենսկայան 50 հազար ռուբլի է վճարել սեւամորթ մերկապարողի հետ սեքսի համար

36124Ռուսական շոու բիզնեսում հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ ուշադրության կենտրոնում է 62-ամյա Լյուբով Ուսպենսկայան:

Համացանցում մանրամասներ են հայտնվել սեւամորթ մերկապարող Ջոզեֆ Մոնգելեի հետ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի սիրավեպի մասին: Նրանց կապի մասին լուրերը մամուլում հայտնվել էին դեռեւս երեք տարի առաջ, բայց միայն հիմա է Ջոզեֆի նախկին ընկերուհին՝ Տատյանա Կիրիլյուկն, արտիստուհու հետ նրա հարաբերությունների մանրամասներ ներկայացրել:

«Ջոզեֆը որոշ ժամանակ աշխատում էր «Эгоистка» ակումբում, ուր հաճախում էր Լյուբով Ուսպենսկայան… Նա նրան անմիջապես նկատեց: Նրա սիրելին էր: Ջոզեֆը գունավոր պատմում էր ինձ, թե ինչպես են կրքոտ սեքսով զբաղվել: Ուսպենսկայան շատ անհագուրդ եւ սիրառատ կին է, նրանք կարող էին սեքսով զբաղվել մեկուկես ժամ, նույնիսկ ավելի»,- պատմել է Տատյանան:

Կիրիլյուկի խոսքով՝ Ուսպենսկայան պարողին մեկանգամյա սեքսի համար 50 հազար էր վճարում, նրան թանկարժեք օծանելիք նվիրում, ռեստորաններ տանում: Աղջկա պնդմամբ՝ Ջոզեֆը նման հարաբերություններ է ունեցել երգչուհի Սլավայի եւ հաղորդավարուհի Աննա Սեմենովիչի հետ:

Ընդ որում, Ջոզեֆը տխրել է, երբ համացանցում հայտնվել է սկանդալային լուսանկար, որում ինքն ու երգչուհին համբուրվում են:

Դրանից հետո արտիստուհին որոշել է խզել հարաբերությունները նրա հետ:

Միաժամանակ, Մունգոլեն հստակ չի պատասխանել Ուսպենսկայայի հետ հարաբերությունների մասին լրագրողների հարցին:

«Նախկինում ես երիտասարդ էի, հավանաբար, այնքան էլ չէի հասկանում, թե ինչ եմ անում,- պարողի խոսքերն է մեջբերում Life.ru.-ն:- Հաճախ գալիս էի մի թեմայի շուրջ խոսելու, իսկ ինձ հարցնում էին լուսանկարի մասին եւ անհարմար դրության մեջ դնում»:

loading...

Կարդացեք նաև

Ագիլերան Սովի Դեմ Պայքարի Դեսպանն է

Իռեն.«Սերն իմ»

Սուսի Միսակյան

Սեքսուալ Քլոե Քարդաշյանը՝ GQ-ի «թեժ» ֆոտոսեսիայում

admin